«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրը Կարճաղբյուր գյուղում
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրի մասնակից Նարինե Սահակյանի նախաձեռնությամբ և առաջարկով Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի ավագ դասարանի ավելի քան երկու տասնյակ երիտասարդներ հնարավորություն ստացան Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբում մասնակցել կարողությունների զարգացման դասընթացի։

Կարևորելով թեմայի արդիականությունը՝ դասընթացի մասնակիցները Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում գրառման և նկարի տեսքով բուլլինգը դատապարտող միջոցառում են նախատեսում։
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ: