ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՇՐՋԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է «ՀՈԴՎԱԾ 3» ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ դպրոցի ՆՈՐ ուսումնաշրջանի ընդունելություն։
Ե՞ՐԲ եւ ՈՐՏԵ՞Ղ
Դպրոցի մեկնարկը կտրվի մայիսի 2-ին, շաբաթական հանդիպելու ենք 2 անգամ, ժամը 16։00-19։00-ին
«Հոդված 3» ակումբում։
ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ եւ ՍՈՎՈՐԵԼ «ՀՈԴՎԱԾ 3» ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ դպրոցում
Դպրոցը հիանալի փորձառություն կդառնա եւ հնարավորություն կտա․
ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներին։
Խորությամբ հասկանալ մարդու իրավունքների խնդիրները փակ և կիսափակ հաստատություններում:
Հանդիպում-քննարկումներ ունենալ հայտնի իրավապաշտպանների, ոլորտի մասնագետների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
Ստանալ առաջարկներ պրակտիկա անցնելու կամ աշխատելու գործընկեր կազմակերպություններում:
Առավել մրցունակ լինել աշխատաշուկայում՝ ստացված գիտելիքների եւ գործնական փորձառության շնորհիվ:
Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Մարդու իրավունքների էությունը և բնույթը, պետության պարտավորություններն ու առկա վիճակը։
Միջազգային իրավունքի ներկա խնդիրները և մարտահրավերները,
միջազգային իրավունքը որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի Հայաստանի հայցը, միջանկյալ հրատապ որոշումը, հնարավոր այլ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հետպատերազմական շրջանում ՀՀ -ի եւ ԱՀ-ի իրավունքների պաշտպանության համար։
Մարդու իրավունքները փակ կամ կիսափակ հաստատություններում․ իրավակիրառ պրակտիկան եւ իրավունքի պաշտպանության խնդիրները բանակում, քրեակատարողական հիմնարկներում և հոգեկան առողջության կենտրոններում։
Քաղաքական և քաղաքացիական մի շարք իրավունքների պաշտպանության առկա խնդիրները ներպետական և միջազգային իրավական համակարգում։
Մարդու իրավունքները ՀՀ Սահմանադրության շրջանակներում,ՀՀ Սահմանադրական դատարանի ուղենշային որոշումները մարդու իրավունքների ոլորտում։
Դատախաղ։
Լավագույն արդյունքներ արձանագրած ուսանողները կներգրավվեն դատական գործերի մոնիթորինգային, մենթորային ծրագրում։
Դպրոցի շրջանակում նախատեսվում են նաև այցեր և հանդիպումներ ՀՀ Կառավարությունում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ ՄԻՊ գրասենյակում և ՀՀ Սահմանադրական դատարանում։ Նախատեսվում է նաև առանձին մասնագիտական այց Սպիտակի հոգեկան առողջության խնամքի տուն։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Դպրոցը հատուկ ծրագիր է՝ նախատեսված իրավաբանական կրթությամբ (կամ ստացող) անձանց համար։
Մասնակցել կարող են ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ֆակուլտետների/բաժինների 2-4-րդ կուրսի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողները եւ նորավարտ իրավաբանները։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՄԻՆՉԵՒ ապրիլի 26-ը։
Նախագիծն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom South Caucasus հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։