ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՇՐՋԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է «ՀՈԴՎԱԾ 3» ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ դպրոցի ՆՈՐ ուսումնաշրջանի ընդունելություն։
Ե՞ՐԲ եւ ՈՐՏԵ՞Ղ
➡️Դպրոցի մեկնարկը կտրվի մայիսի 2-ին, շաբաթական հանդիպելու ենք 2 անգամ, ժամը 16։00-19։00-ին
?«Հոդված 3» ակումբում։
ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ եւ ՍՈՎՈՐԵԼ «ՀՈԴՎԱԾ 3» ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ դպրոցում
Դպրոցը հիանալի փորձառություն կդառնա եւ հնարավորություն կտա․
? ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներին։
? Խորությամբ հասկանալ մարդու իրավունքների խնդիրները փակ և կիսափակ հաստատություններում:
? Հանդիպում-քննարկումներ ունենալ հայտնի իրավապաշտպանների, ոլորտի մասնագետների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
? Ստանալ առաջարկներ պրակտիկա անցնելու կամ աշխատելու գործընկեր կազմակերպություններում:
? Առավել մրցունակ լինել աշխատաշուկայում՝ ստացված գիտելիքների եւ գործնական փորձառության շնորհիվ:
❓Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԱՍԸՆԹԱՑԸ
? Մարդու իրավունքների էությունը և բնույթը, պետության պարտավորություններն ու առկա վիճակը։
? Միջազգային իրավունքի ներկա խնդիրները և մարտահրավերները,
միջազգային իրավունքը որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի Հայաստանի հայցը, միջանկյալ հրատապ որոշումը, հնարավոր այլ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հետպատերազմական շրջանում ՀՀ -ի եւ ԱՀ-ի իրավունքների պաշտպանության համար։
? Մարդու իրավունքները փակ կամ կիսափակ հաստատություններում․ իրավակիրառ պրակտիկան եւ իրավունքի պաշտպանության խնդիրները բանակում, քրեակատարողական հիմնարկներում և հոգեկան առողջության կենտրոններում։
? Քաղաքական և քաղաքացիական մի շարք իրավունքների պաշտպանության առկա խնդիրները ներպետական և միջազգային իրավական համակարգում։
? Մարդու իրավունքները ՀՀ Սահմանադրության շրջանակներում,ՀՀ Սահմանադրական դատարանի ուղենշային որոշումները մարդու իրավունքների ոլորտում։
? Դատախաղ։
? Լավագույն արդյունքներ արձանագրած ուսանողները կներգրավվեն դատական գործերի մոնիթորինգային, մենթորային ծրագրում։
? Դպրոցի շրջանակում նախատեսվում են նաև այցեր և հանդիպումներ ՀՀ Կառավարությունում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ ՄԻՊ գրասենյակում և ՀՀ Սահմանադրական դատարանում։ Նախատեսվում է նաև առանձին մասնագիտական այց Սպիտակի հոգեկան առողջության խնամքի տուն։
❗ ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Դպրոցը հատուկ ծրագիր է՝ նախատեսված իրավաբանական կրթությամբ (կամ ստացող) անձանց համար։
Մասնակցել կարող են ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ֆակուլտետների/բաժինների 2-4-րդ կուրսի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողները եւ նորավարտ իրավաբանները։
?ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՄԻՆՉԵՒ ապրիլի 26-ը։
Նախագիծն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom South Caucasus հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։