ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպում
ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի սաներին այս անգամ հյուրընկալել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազն անդրադարձավ տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում Դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին։
Դպրոցի մասնակիցների հետ տիկին Վարդապետյանը քննարկեց նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարում առկա մարտահրավերները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առանձնահատկությունները, ինչպես նաև ատելության խոսքի պատժմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերը:
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն տիկին Վարդապետյանին մեզ հյուրընկալելու և բովանդակալից, ջերմ քննարկման համար: