ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպում

ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի սաներին այս անգամ հյուրընկալել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազն անդրադարձավ տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում Դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին։
⚖️Դպրոցի մասնակիցների հետ տիկին Վարդապետյանը քննարկեց նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարում առկա մարտահրավերները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առանձնահատկությունները, ինչպես նաև ատելության խոսքի պատժմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերը:
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն տիկին Վարդապետյանին մեզ հյուրընկալելու և բովանդակալից, ջերմ քննարկման համար: