Հետազոտական աշխատանքի դրամաշնորհի բաց մրցույթ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` հունվարի 10, 2022 թ․
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն եւ «Հոդված 3» ակումբը հրավիրում են անհատ փորձագետներին եւ կազմակերպություններին ներկայացնելու դրամաշնորհային հայտեր՝ ԶԼՄ դաշտում առկա խնդիրների եւ իրավական լուծումների վերաբերյալ համապարփակ հետազոտական աշխատանք իրականացնելու համար։
1. Հետազոտությունը հիմնական ուսումնասիրությամբ պետք է ներառի հետեւյալ թեմաները․
- ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորումների առկա հիմնական խնդիրները, ընդհանուր պատկերի ուսումնասիրություն,
- ԶԼՄ-ների ֆինանսական եւ սեփականատիրական թափանցիկության կարեւորության գնահատում, միջազգային կարգավորումների փորձի ուսումնասիրություն,
- Ինքնակարգավորման կամ համակարգավորման մարմինների զարգացման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրություն եւ հայաստանյան միջավայրում լավագույն փորձի ներդրման առաջարկությունների փաթեթի պատրաստում,
- Օրենքի փոփոխության առաջարկությունների ու բարեփոխումների փաթեթի պատրաստում։
2. Հետազոտական մեթոդներ, սկզբունքներ
- Հետազոտողներն ազատ են ընտրելու հետազոտության մեթոդաբանությունը, սակայն նախնական փուլում պետք է ներկայացնել մեթոդաբանության եւ հետազոտության ընդհանրական հայեցակարգ։
- Հետազոտության իրականացման ընթացքն առնվազն պետք է ներառի փաստաթղթերի ուսումնասիրություն, միջազգային փորձի ուսումնասիրություն (միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման գործում ՀՀԻ/Հոդված3 ակումբի աշխատակազմը կաջակցի), փորձագիտական հարցազրույցներ եւ քննարկումներ, իրավաբանի հետ աշխատանք։
3. ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԵՒ ԻՆՉՊԵ՞Ս
- Հետազոտական աշխատանքի փոքր դրամաշնորհի համար կարող են հայտեր ներկայացնել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական կազմակերպություններ և անկախ հետազոտողների թիմեր։
- Հետազոտությունը պետք է իրականացվի առաջարկի հաստատման, պայմանագրի կնքման պահից ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ընթացքում:
- Դրամաշնորհի բյուջեն կազմում է 1.000․000 ՀՀ դրամ։
Հետազոտություն իրականացնելու համար դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022թ․ հունվարի 10-ն է։
4. Հետազոտությունն իրականացնելու եւ դրամաշնորհային ծրագրին մասնակցելու հայտը պետք է ներառի․
- հետազոտության հայեցակարգ,
- CV- ինքնակենսագրական,
- նախկինում արված հետազոտական աշխատանքների 3 օրինակ,
- Հայտում ներառված բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել PDF ձևաչափով՝ առանց խմբագրման հնարավորության։
- Հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ Media research application — NAME_SURNAME/ORGANISATION.
Սույն հետազոտությունը պատրաստվելու է «Հանուն հավասար իրավուքների» ՀԿ կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Վերջինս իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ։