«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ»

Նոյեմբերի 24-ին մեկնարկեցինք «Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ։
Կանանց եւ աղջիկների դեմ բռնության պայքարի 16-օրյա արշավի մեկնարկը տրվեց Երեւանի Պետական Համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ «Ես կին եմ» թատերական բեմադրությամբ։
Ծրագրի բացմանը ելույթ ունեցան եւ ուսանողներին կարեւոր ուղերձներ հղեցին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ԵՊՀ պռոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը եւ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը։
Բեմադրությանը հաջորդեց քննարկում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման մեխանիզմների մասին, որին բանախոսեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և հոգեբան Խաչատուր Գասպարյանը։
Առաջիկա շաբաթների ընթացքում ծրագիրը շարունակվելու է Մարտունիում, Վարդենիսում եւ Նոյեմբերյանում՝ երիտասարդների համար նախատեսված ինտերակտիվ դասընթացներով, բանավեճերով, ֆիլմերի դիտումներով եւ հետաքրքիր ու սպասված հանդիպումներով հայտնի բլոգեր-ինֆլյուանսերների հետ։
ՄԻԱՎՈՐԵՆՔ ՋԱՆՔԵՐԸ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ