Համատեղ հուշագիր ստորագրեց ՀՀ Արդարադատության նախարարության հետ

Այսօր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, ի թիվս 8 այլ հասարակական կազմակերպությունների, համատեղ հուշագիր ստորագրեց ՀՀ Արդարադատության նախարարության հետ՝ մեկտեղելու ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազդարարման համակարգի խթանման ու հանրային իրազեկման ուղղությամբ։
Նոյեմբերի 29-ին կայացավ ծրագրի պաշտոնական մեկնարկը, բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Յան Պլեշինգերը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
Համագործակցության հուշագրի ստորագրմանը հաջորդեց կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների եւ ազդարարման համակարգի վերաբերյալ բովանդակային քննարկում, որին մասնակցում էր նաեւ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը։
Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքության ծրագրի» ֆինանսական աջակցությամբ։