«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը շարունակվեց Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոցում

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը շարունակվեց Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոցում։
Դասընթացի մասնակիցների հետ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը քննարկեց բռնության դեմ պայքարի հարցերը, կանխարգելման հնարավորությունները՝ անդրադառնալով նաեւ հայ իրավական մտքի պատմությանն ու հայ դասական գրականության մեջ բարձրացված կանանց իրավունքների ու բռնության դատապարտման օրինակներին։
Քննարկումը շարունակեց բլոգեր-ինֆլյուանսեր Եվա Ղարիբյանը, որն իր փորձով և անձնական պատմությունների միջոցով ավագ դպրոցի աշակերտների հետ խոսեց կանանց աջակցման և հզորացման անհրաժեշտության մասին։
Դասընթացը եզրափակվեց ակտիվ ու հետաքրքիր բանավեճ-մրցույթով, որի ընթացքում Մարտունու ավագ դպրոցի եւ Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի ավագ դասարանի աշակերտները բուռն, բայց փաստարկված ու կիրթ բանավեճ ծավալեցին ներկայացված թեմաների շուրջ, որի հաղթողներին սպասվում են նվերներ ծրագրի փակման արարողությանը։
«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք իրազեկող միջոցառումներ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տարբեր համայնքներում։
ՄԻԱՎՈՐԵՆՔ ՋԱՆՔԵՐԸ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
UNITE! Invest to prevent violence against women and girls.