YouthON քաղաքացիական կրթության ճամբար
Հետեւեք մեր էջին ու ծրագրերի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք բացառիկ հնարավորությունը ստանալու գիտելիքներ եւ իրականացնելու Ձեր համայնքի զարգացմանը միտված ծրագրեր։
Ստորեւ կարող եք տեսնել նախորդ տարվա ճամբարի մասին տեղեկություններ եւ տեսանյութ։ 2021 թ․ YouthON VOL 3 ճամբարը մեկտեղել էր Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 30 երիտասարդների:
— Ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակիցները ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկեցին փաստեր ստուգելու և քննադատական միտքը զարգացնելու գործիքները, սովորեցին մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, ստացան ծրագրեր գրելու, դրամաշնորհների դիմելու հմտություններ, ինչպես նաև ձեռք բերեցին սոցիալական ձեռներեցության ծրագրեր իրականացնելու նոր գիտելիքներ։
— 7 օրերին հասցրեցինք նաև ընդունել մեր հատուկ հյուրերին՝ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին և «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանին։ Խաղացինք խմբային աշխատանքի կարողությունները, քննական մտածողությունը զարգացնող տարբեր ինտելեկտուալ խաղեր, ձեռք բերեցինք նոր ընկերներ ու ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ #ԵսԿարողեմՓոխելԻմՀամայնքը:
— Մտագրոհի և խմբային աշխատանքների արդյունքում վերհանվեցին մարզային մի շարք խնդիրներ, որոնց լուծումների համար երիտասարդները հետաքրքիր գաղափարներ մշակեցին եւ մրցակցային պայմաններով «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից ստացան իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար փոքր դրամաշնորհներ։ Հաջորդ ամիսներին արդեն դրանց իրականացնելու փուլն էր, որոնց մանրամասներին հղումներով կարող եք տեսնել մեկնաբանությունների մեջ։