SOFT SKILLS FOR SUCCESS Ամառային դպրոց դեռահասների համար

SOFT SKILLS FOR SUCCESS
????Ամառային դպրոց դեռահասների (13- 17 տարեկան) աշակերտների համար։ Երեքշաբաթյա ամառային դպրոցի ընթացքում ձեռք կբերեք գիտելիքներ եւ կարողություններ, որոնք հետագա ուսման եւ աշխատանքի ընթացքում խիստ անհրաժեշտ են լինելու.
➡️Դասընթացի վերջում ստանալու եք ավարտական վկայական, իսկ հաջողությամբ ավարտածները հնարավորություն կունենան նաեւ փորձնակության եւ կամավորության սերտիֆիկացված շրջան անցնելու << Հանուն հավասար իրավունքների>> կրթական կենտրոն ՀԿ֊ում:
????Ինչպե՞ս ներկայանալի դարձնել նախագծային աշխատանքները,
????Ինչպե՞ս պատրաստել տեսասահիկ (պրեզենտացիա) power point, canva, prezi ծրագրերով
????Ինչպե՞ս պատրաստվել կամավորական աշխատանքների կամ միջազգային ծրագրերի դիմելուն (մոտիվացիոն նամակ, դիմում/հայտ, ինքնակենսագրական (CV))
????Ինչպե՞ս պատրաստվել եւ մասնակցել աշխատանքային կամ տարբեր ծրագրերի հարցազրույցների
????Ինչպե՞ս ընտրել, գտնել համապատասխան ծրագրեր և դիմել միջազգային կրթական կենտրոններ ուսանելու
????Ինչպե՞ս նկարել և մոնտաժել տարբեր վիդեո հոլովակներ ձեր իսկ սմարթֆոնով
????Ինչպե՞ս օգտագործել փաստերի ստուգման գործիքները, որո՞նք են կիբեռանվտանգության եւ ինտերնետից ապահով օգտվելու հիմնական սկզբունքները
????Որո՞նք են Ձեր իրավունքները եւ պարտականությունները, ինչպե՞ս պաշտպանել եւ նվաճել իրավունքները։
???? Soft Skill կարողությունների զարգացում.
・Ժամանակի ճիշտ կառավարում
・Հաղորդակցության եւ միջանձնային.
հարաբերությունների կառուցում
・Ուշադրության զարգացում
・Խնդիրների լուծում
・Աշխատանքային էթիկա
・Թիմային աշխատանք
➡️Կսովորեք եւ կստանաք բազում այլ գործնական գիտելիքներ եւ հմտություններ թիմային խաղերի, բանավեճերի եւ հանրային հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների արդյունքում։
????Ամառային դպրոցի առաջին խումբը դասընթացներն անցկացնելու է հունիսի 19- հուլիսի 10֊ը, երկրորդ խումբը՝ օգոստոսի 14-ից 30-ը, շաբաթական երեք օր, ժամը` 16.00 -19։00-ը «Հոդված 3» ակումբում ( Զարոբյան 32, Բաղրամյան փողոցի վրա գտնվող Չեխովի դպրոցի հետնամաս)։
????️Ամառային դպրոցի մասնակցության ընդհանուր արժեքը` 30.000 դրամ
➡️ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ մինչև հունիսի 15-ը ներառյալ, խնդրում ենք գրանցվել այս հղումով` https://bit.ly/43deFMH
Մանրամասների համար զանգահարել +37491181505 հեռախոսահամարով։