ՊՔՀԿ և ՀՀԻ Մենթորության ծրագրի մենթորները

Մենթորներ 2024

Մենթորներ

Ալեքսանդր Մարտիրոսյանը Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի տնօրենն է, մասնագիտությամբ լրագրող է: Նա ունի շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ հասարակական ոլորտում, մասնավորապես մեդիայի, մարդու իրավունքների, հաղորդակցության և թվային անվտանգության ուղղություններով։

Այժմ նա աշխատում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտում և Կիբեռհաբ նախաձեռնությունում որպես հաղորդակցության և թվային անվտանգության մասնագետ։ 2011 թվականից ներգրավված է եղել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերում, իսկ 2018-2019 թվականներին աշխատել է ԵՀՀ գրասենյակում։ Ալեքսանդրը աշխատել է նաև Հանրային լրագրության ակումբում, Ֆակտոր TV-ում, Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում, KASA շվեյցարական մարդասիրական հիմնադրամում, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայում, Հայաստանի մանուկներ հիմնադրամում։

Իր գործունեության ընթացքում նա իրականացրել է հետազոտական, կրթական նախագծեր հիմնականում մարդու իրավունքների և մեդիայի ուղղություններով։ Նախագծերը, որոնցում ներգրավված է եղել ունեցել են հանրային իրազեկման, սոցիալական մեդիա արշավների իրականացման բաղադրիչներ։ Որպես ծրագրերի ղեկավար նա իրականացրել է ֆոնդհայթայթման, զեկույցների մշակման, մոնիթորինգի և գնահատման և այլ բազմաբնույթ աշխատանքներ, հետաքրքրված է արհեստական բանականությամբ, վիզուալ նյութերի մշակմամբ, քննադատական մտածողության զարգացման մեթոդաբանությունների մշակման ռազմաբվարություններով։ 

Րաֆֆիի աշխատանքային ուղին նշանավորվում է հաղորդակցության ոլորտին, հասարակական և մարդու իրավունքներին վերաբերող հիմնահարցերին նվիրումով: Մոնրեալի (Կանադա) Կոնկորդիա համալսարանում ստանալով կրթություն հաղորդակցության ոլորտում և մասնագիտանալով կինոյի և հեռուսատատեսության ասպարեզներում՝ Րաֆֆին այնպիսի մի աշխատանքային հետագիծ ստեղծեց, որը միավորում է իր՝ արդեն իսկ ունեցած հմտությունները հասարակական բարիք ստեղծելու ցանկության հետ: Նա մագիստրոսի կոչում է ստացել նույն համալսարանում՝ մասնագիտանալով համայնքային տնտեսական զարգացման ոլորտում:

2002-ին Րաֆֆին հեռացավ Կանադայի Քվեբեկի նահանգային սկաուտական խորհրդի գործադրի պաշտոնից` դառնալով Երկիր և մշակույթ կազմակերպության (LCO) ծրագրերի տնօրենը: Կազմակերպությունում նա ղեկավարում էր համայնքային զարգացումը խթանող նախաձեռնությունները: Առաջնորդի նրա հմտությունները գրավեցին ՎիվաՍել բջջային օպերատորի ուշադրությունը, որտեղ նա զբաղեցրեց կոմերցիոն տնօրենի պաշտոնը՝ ընկերության մեկնարկային փուլում կարևոր դերակատարում ունենալով կոմերցիոն գործառույթների հստակեցման գործում:

2006 նա հիմադրեց Deem Communications ռազմավարական և ստեղծագործական հաղորդակցության գործակալությունը, որն իրականացրել է ազդեցիկ ազգային արշավներ և բրենդինգի նախագծեր: Ներկայումս, որպես DeeM-ի ռազմավարական և ստեղծագործական տնօրեն, նա խորապես տիրապետում է Հայաստանի ստեղծագործական ոլորտի նրբություններին: Նրա ազդեցությունը տարածվում է մարքեթինգի և բրենդինգի սահմաններից դուրս, ինչի մասին է վկայում նրա ներգրավվածությունը որպես ավագ փորձագետ և թիմի ղեկավար Եվրոպական միության և  ԱՄՆ միջազգային զարգացման հիմնադրամի բազմաթիվ պրոյեկտներում: Նա շարունակում է իր փորձը ներդնել՝ մենթոր հանդիսանալով ստարտափների համար և նրանց ուղղորդելով մարքեթինգային և PR ռազմավարության հաջողության գործում: 

Րաֆֆին գերազանց սերը storytelling-ի մասնագիտության հանդեպ ակնհայտորեն դրսևորվում է նրա ռեժիսորական աշխատանքներում։ Նա նկարահանել և թողարկել է կարճամետրաժ ֆիլմեր: Հեղինակավոր EAVE պրոդյուսերների աշխատարանին նրա մասնակցությունը վկայում է գեղարվեստական ֆիլմերի նախագծեր ղեկավարելու պատրաստակամությունը:

Րաֆֆին պոլիգլոտ է, որը հմտորեն տրապետում է հինգ լեզվի: Նրա գլոբալ աշխարհայացքը համալրվում է հանրային նախաձեռնություններին իր նվիրվածությամբ։ Նա Հայաստանի գովազդային խորհրդի և Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի (IFCA) համահիմնադիրներից է: Ներկայումս Hakawati ՀԿ-ի տնօրենների խորհրդի անդամ է՝ որպես ՀՀ ներկայացուցիչ:

Րաֆֆիի ուղին միաձուլում է ստեղծագործական մոտեցումը, ձեռներեցությունը, շահերի պաշտպանությունը՝ դարձնելով նրան պահանջված մասնագետ: Իր նվիրվածությունը մարդու իրավունքներին ընդգծում է առաջնորդի դերը: 

Իրինա Փահլևանյանը ֆոնդհայթայթման փորձագետ է, ով երկար տարիներ աշխատել է տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններում, մշակել և իրականացրել է մի շարք ծրագրեր և բարեգործական նախագծեր։ Ներկայումս ղեկավարում է «4090 Բարեգործական» հիմնադրամը, երկու բիզնեսի համասեփականատեր է, մի քանի ծրագրերի մենթոր, հանդիսանում է Միջազգային առևտրի պալատի հայաստանյան գրասենյակի խորհրդի փոխնախագահ և Հայաստանում կորպորատիվ կայունության հանձնաժողովի նախագահ: Նա նաև ՀԵԿԱ-ի խորհրդի անդամ է, Հայաստանի մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի հիմնադիր անդամ, TEDx խոսնակ, EFQM հավաստագրված ֆասիլիտատոր և Ռիբակով հիմնադրամի 2020թ․ գլոբալ մրցույթի հաղթող՝ «Կրթական համայնքի առաջնորդ» անվանակարգում: Նա աշխատում է ՀԿ-ների և մասնավոր կազմակերպությունների հետ՝ բարելավելու վերջիններիս կազմակերպական կարողությունները և ֆինանսական կայունությունը՝ մշակելով ռազմավարություններ, մրցակցային նախագծեր և ապահովելով ֆինանսավորում։ Իրինան համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ՝ որպես դասընթացավար և խորհրդատու այդ թվում՝ ՄԱԶԾ, ԵԽ, ՎԶԵԲ, ՄԿՄ և այլն։ Այս պահին Իրինան ստանում է իր երկրորդ մասնագիտությունը՝ Ֆոնդհայթայթման մագիստրոսի կոչում Քենթի համալսարանում (ՄԲ):

Նարինե Եգանյանը քաղաքացիական հասարակության ոլորտում շուրջ տասը տարվա փորձ ունի: Հասարակայնության հետ կապերի մագիստրոս է, մասնագիտացած է հատկապես ռազմավարական հաղորդակցության, գործնական հաղորդակցության և ճգնաժամային հաղորդակցության ոլորտում: Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է, դասընթացավար և ռազմավարական հաղորդակցության փորձագետ: Պատրաստ է կիսվել հաղորդակցության, (այդ թվում՝ ճգնաժամային հաղորդակցության) ռազմավարություն, արշավներ մշակելու իր գիտելիքներով և փորձառությամբ, ինչպես նաև գործնական գրավոր հաղորդակցության կարողությունների զարգացման դասընթացներ վարել և անհատական աշխատանք տանել առանձին մասնագետների հետ:

Մաննիկ Սահակյանն ունի ավելի քան 20 տարվա փորձ ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների և բիզնես հատվածի համար դասընթացների և խորհրդատվության տրամադրման ոլորտում: 2004թ. ստացել է MBA-ն Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից։  Ներկայումս Impact Solutions խորհրդատվական ՍՊԸ-ի տնօրենն է, բիզնես դասընթացավար և խորհրդատու: Հանդիսանում է նաև անհատ ձեռներեց։  2019 թվականի մայիսին )  IMC Global-ի կողմից ստացել է Հավատարմագրված կառավարման խորհրդատուի (Certified Management Consultant, CMC) հավաստագիր: Հանդիսանում է Հայաստանի Կառավարման խորհրդատուի ինստիտուտի (IMC) լիիրավ անդամ:

Ուրախ կլինի կիսվել ծրագրի մասնակիցների հետ փորձառությամբ հետևյալ ոլորտներում․ Ռազմավարական պլանավորում (մասնակցային եղանակով նոր ռազմավարական պլանի մշակում և առկա ռազմավարական պլանի վերանայում), ինչպես նաև Բիզնես մոդելների մշակում (Business model canvas, Social Business model canvas and Lean canvas), վաճառքի արդյունավետության ապահովում և հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ կառավարում։

Սեդա Պապոյանը 15+ տարվա փորձառություն ունի հաղորդակցության եւ թվային վերափոխումների ոլորտում՝ մասնավորապես նախագծերի կառավարման եւ ֆոնդահայթայթման դերերում: Սեդան Girls in Tech Armenia-ի հիմնադիրն է եւ ղեկավարը, ինչպես նաեւ ղեկավարում է ֆրանս-հայկական ԽԵԼՔ տեխնոլոգիական դպրոցը: 2022-ից Սեդան իր թիմի հետ նախագծել եւ իրականացնում է FemInno միջազգային կոնֆերանսը՝ նվիրված բիզնեսում, գիտության մեջ եւ տեխնոլոգիաներում կանանց առաջխաղացմանը:

Ունենալով 3 երեխա՝ Սեդան հատկապես սիրում է աշխատել երեխաների հետ՝ սովորեցնելու տարբեր հմտություններ եւ ոգեշնչելու հետաքրքրվել STEM ոլորտներով:

Որպես մասնագետ ու արդեն փորձառու մենթոր՝ Սեդան հետաքրքրված է աշխատելու կազմակերպությունների հետ, որոնք ունեն ներքին ու արտաքին հաղորդակցության, թվային առաջխաղացման խնդիր, ինչպես նաեւ ցանկալի է՝  ներգրավված լինեն սոցիալական նորարարության ու կանանց խրախուսմանն ուղղված ծրագրերում։ 

Լիանա Խաչատրյանի մասնագիտական փորձի և աշխատանքային բոլոր դերերի առանցքում եղել են կարողությունների զարգացումը, աշխատողները և նրանց աշխատանքի արդյունավետ կազմակերպումը։ Ավելի հակիրճ` դասավանդում, սեփական հաջողված բիզնես, աշխատանքի և հտմությունների մասով բազմաթիվ հետազոտոթյուններ և նախագծեր, կազմակերպական փոխակերպումներ և մարդկային ռեսուրների կառավարում։ Այս ուղղություններով Լիանան աշխատել է տարբեր երկրների պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններում և՛ որպես աշխատող, և՛ որպես խորհրդատու։

Տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ առնչվել է որպես աշխատակից, շահառու և վարձու փորձագետ։ Ներկայումս աշխատում է որպես կազմակերպական և բիզնեսի կայուն գործունեության միջազգային փորձագետ։

Պատրաստ է կիսվել իր փորձով կազմակերպության գործունեության, ռազմավարության ձևավորման, համակարգված և արդյունավետ գործընթացների և աշխատանքի կազմակերպան հարցերում։

Ջուլյա Սահակյանն ունի ավելի քան վեց տարիների փորձ քաղաքացիական հասարակության, քաղաքականությունների մաշակման, հետազոտությունների ու խորհրդատվության ոլորտներում: Մասնակցել է մի շարք վերապատրաստումների Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում: Կրթություն է ստացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում եւ Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանում: Հիմնական հմտությունները՝

Strategic planning and impact assessment— մարզային գործընկերների հետ անցկացրել է կազմակերպությունների 1-2 տարվա գործողությունների պլանավորում իրականացվող ծրագրերի շրջանակներում (հիմնական ուղղությունները՝ մեդիա, տեղական ինքնակառավարում, կարողությունների զարգացում)։

Concept Note-ի եւ ամբողջական հայտի մշակման փուլում խորհրդատվական աջակցություն։

  • Դոնորի կողմից ներկայացվող պահանջներին ներկայացում եւ

համապատասխանեցում

  • Ծրագրային գաղափարի համապատասխանեցում ըստ Goal, Objectives,

Activities, Outputs, Outcomes ձեւաչափի

Advocacy and campaigning— հիմնական փորձը տեղական մակարդակում է՝ ՏԻՄ-երի հետ աշխատանքներում։ Ադվոկացիոն պլանի մշակում եւ իրագործում, նախաձեռնող խմբի հետ հանդիպում եւ գործողությունների հստակեցում։

Product management— հիմնական փորձը շահառուների եւ գործընկերների հետ ծրագրերի մշակման եւ դրա իրականացմանը աջակցելն է (Project implementation and accompaniment), ընթացիկ խորհրդատվություն ծրագրի իրականացման հետ կապված հարցերում, փորձագետների ներգրավում եւ այլն։

Հերմինե Գասպարյանը ունի տեղական և միջազգային կազմակերպություններում աշխատանքի 15 տարվա փորձառություն` Համայնքային զարգացման, Քաղաքացիական հասարակության կառույցների և ոչ ֆորմալ խմբերի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, կանանց և երիտասարդների հզորացման ոլորտներում։ Կրթության կառավարման մագիստրոս է։ Ղեկավարում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Տնային խնամք ծրագիրը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ներգրավված է որպես համայնքային քոուչ, անց է կացնում տարբեր թեմաներով դասընթացներ և խորհրդատվություններ։

Ծրագրի շրջանակներում պատրաստ է տրամադրել դասընթացներ, խորհրդատվություն և քոուչինգ՝ Կարիքի գնահատման, Ռազմավարական պլանավորման և ազդեցության գնահատման, Ծրագրերի նախագծման և կառավարման, Համայնքային համախմբման, հաղորդակցության և համագործակցության թեմաներով։

Դիանա Չոբանյանն ունի տասնմեկ տարվա փորձ քաղաքացիական հասարակության ծրագրերի նախագծման, իրականացման և գնահատման ոլորտում երիտասարդների, կանանց և տեղահանված անձանց հետ աշխատանքում։ Տարաբնույթ միջազգային ծրագրերում որպես խորհրդատու և կրթական ոլորտի փորձագետ նեգրավված լինելուն զուգահեռ, Դիանան աշխատում է Իմփաքթ Հաբ Երևանում, որտեղ ղեկավարում է Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի զարգացմանն ուղղված հնգամյա ծրագիր։ Նախկինում նա համահիմնադրել ԷկոՀաբ հիմնադրամը և դրան կից գործող Բու այլ տուն սոցիալական ձեռնարկությունը և եղել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցներից մեկի՝ Հայ առաջադեմ երիտասարդության ՀԿ-ի գործադիր տնօրենը։

Դիանայի մասնագիտական խորհրդատվության թեմատիկ ուղղություններն են ծրագրերի կառավարումը, սոցիալական ազդեցության գնահատումը, ոչ ֆորմալ կրթական գործընթացների կազմակերպումը, համակարգային մտածողությունն ու կազմակերպչական զարգացումը։ Նա նաև հաջողությամբ ավարտել է դասընթացավաության բազմաթիվ կուրսեր՝ Հայաստանում և արտերկրում, և որպես դասընթացավար ներգրավվել միջազգային տարբեր ցանցերում, ինչպես օրինակ՝ ChangemakerXchange-ը և Horizontal School-ը։ 

Ազատ ժամանակ Դիանան սիրում է ճանապարհորդել (հույս ունենալով, որ իր այցելած 36-րդ երկիրը կլինի Չինաստանը), հաճախել յոգայի դասերի և կատուների մասին ինստագրամյան հոլովակներ դիտել։

Ալին Մասրլեանը շուկայի ռազմավարաության մասնագետ, գաղափարները բարձր ազդեցություն ունեցող
արդյունքների վերածելու փորձագետ, ով երկար տարիներ աշխատել է տարբեր միջազգային և տեղական
կազմակերպություններում, իրականացրել է մի շարք ծրագրեր որպես մենթոր։ Ներկայումս ղեկավարում է
հալեպ խանութների ցանցը, բիզնեսի համասեփականատեր է www.haleb.store, www.BuyArmenian
market place-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն, հանդիսանում է Միջազգային առևտրի պալատի
հայաստանյան գրասենյակի խորհրդի անդամ ևՀայաստանում ՓՄՁ հանձնաժողովի փոխ նախագահ: Նա նաև
IRIS Business Incubator խորհուրդի անդամ է, ՀԵԿԱ-ի խորհրդի անդամ: Նա աշխատում է ՀԿ- ների և
մասնավոր կազմակերպությունների հետ՝ բարելավելու վերջիններիս կազմակերպական կարողությունները և
ֆինանսական կայունությունը՝ մշակելով ռազմավարություններ, մրցակցային նախագծեր ինչպիսին է
IMPCT HUB Yerevan-ը։
Մասնագիտական ոլորտներ.
 Բանակցային հմտություններ
 Շուկայի առաջնորդություն Կառավարման հմտություններ
 Արդյունավետ ռազմավարական շուկայավարման պլանավորում
 Մրցանակներ՝
 Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից 2015թ. լավագույն կին ձեռներեց,
 Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2018 թվականի Երախտագիտության մեդալ
 Հաղթող՝ որպես «Հանրային ապրանքանիշ թիվ 1 Հայաստանում — 2021»/ համեմունքների
անվանակարգ՝ CSC Armenia-ի կողմից
 ՀՀ էկոնոմիկայի նախարարության շնորհակալագիր՝ Հայաստանիտնտեսության զարգացման գործում
նշանակալի ավանդի համար

Մենթորներ 2023

Աննա Խաչատրյանը բիզնես ռազմավարության մշակման և կառավարման մասնագետ է: Այժմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության և արտադրական նորարարությունների կենտրոնի Գործառնությունների և համայնքի հետ կապերի բաժնի ղեկավարն է։  Ձեռներեցային ծրագրերի հեղինակ և համակարգող Աննան ստարտափ էկոհամակարգում աշխատում է որպես ստարտափ մենթոր և քոուչ։ Նա արդեն վեց տարի է, ինչ օգնում է երիտասարդ ձեռներեցներին ստուգել իրենց գաղափարները, ընդլայնել թիմը, շուկայում գտնել ու ապահովել շահավետ և մրցակցային դիրք, ինչպես նաև մեծացնել ներդրումներ ստանալու հնարավորությունները:

Բացի բուն աշխատանքային գործունեությունից` Աննան որպես մենթոր շարունակում է ակտիվորեն մասնակցել տարբեր ծրագրերի, ինչպիսիք են` Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատորը, Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Հոդված 3 ակումբի մենթորության ծրագիրը և TUMO Labs-ի կողմից կազմակերպված տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիրը։

Աննան հմտորեն համատեղելով մոտիվացիոն աջակցությունը և խիստ քննադատությունը` օգնում է ստարտափ թիմերին իրականցնել իրենց օպերացիոն և ռազմավարական գաղափարները։  Աննային մոտիվացնում են համառ և նպատակասլաց մարդիկ, ովքեր անկախ ամեն հանգամանքից` փորձում են հասնել իրենց նպատակներին։

  • «ՔՈԴԷ Սոցիալական ձեռնարկատիրության հաբ» կազմակերպության հիմնադիր և նախագահ
  •  Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ
  • Մի քանի բիզնես նախագծերի  համասեփականատեր

Վերջին 10+ տարիների ընթացքում Սուրենը աշխատել է սոցիալական ձեռնարկատիրության, քաղաքացիական հասարակության, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում և իրականացրել է 30+ երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, ընդհանուր ավելի քան 3 միլլիոն եվրո ներդրմամբ:

Սուրենը ձեռնարկատիրության և սոցիալական ձեռնարկատիրության ուղղությամբ դասընթացավար և փորձագետ է և բազմաթիվ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացրել է վերապատրաստման դասընթացներ (ընդհանուր առմամբ 2700+ մասնակցի համար), թրեյներներների թրեյնինգ, խորհրդատվություն և մենթորություն ավելի քան 120 սոցիալական ձեռնարկություններին/ձեռնարկություններին, ինչպես նաև այդ ոլորտներին աջակցող նախագծերին, օգնել է տասնյակ ձեռնարկությունների ստեղծմանը, ինչպես նաև համանախաձեռնել մի քանի բիզնես նախագծեր:

Սուրենը գնահատել է ավելի քան 100 բիզնես պլաններ, 700+ ծրագրային հայտեր, ներգրավված է եղել բիզնես նախագծերի փիթչինգի մի շարք գնահատման հանձնաժողովներում:

Ավետիք Մեջլումյանը մասնագիտությամբ սոցիալական աշխատող է (2006), փիլիսոփայական գիտությունների թեկնածու (2009): 2007-2017 թթ. դասավանդել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում: 2014 թ. մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտ (ՀՔԻ) հետազոտական կենտրոնը, որի տնօրենն է 2018 թ.-ից: Հեղինակ է շուրջ 30 հետազոտական զեկույցների և գրքերի, 3 գիտական հոդվածների և մեկ մենագրության։ Նրա հետաքրքրության բնագավառներն են. 

հանրային քաղաքականություն, կրթական քաղաքականություն և կրթության իրավունքի իրացում, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր և ուսուցում: 

Ա. Մեջլումյանը մենթիներին կարող է աջակցել ծրագրային առաջարկների բարելավման հարցում: Կազմակերպության գործունեության պլանավորման և ընդհանուր կառավարման, ծրագրերի կառավարման և որակի ապահովման, ծրագրերի արդյունքների և ազդեցության գնահատման (այդ թվում՝ գնահատման գործիքներ պատրաստելու), տարատեսակ հետազոտական գործիքների, հարցաշարերի և այլնի մշակման, հետազոտությունների պլանավորման, իրականացման, հավաքված տվյալների վերլուծության և հետազոտական զեկույցների մշակման, քաղաքականության փաստաթղթերի մշակման հարցերում:

Նարինե Եգանյանը քաղաքացիական հասարակության ոլորտում շուրջ տասը տարվա փորձ ունի: Հասարակայնության հետ կապերի մագիստրոս է, մասնագիտացած է հատկապես ռազմավարական հաղորդակցության, գործնական հաղորդակցության և ճգնաժամային հաղորդակցության ոլորտում: Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է, դասընթացավար և ռազմավարական հաղորդակցության փորձագետ: Պատրաստ է կիսվել հաղորդակցության, (այդ թվում՝ ճգնաժամային հաղորդակցության) ռազմավարություն, արշավներ մշակելու իր գիտելիքներով և փորձառությամբ, ինչպես նաև գործնական գրավոր հաղորդակցության կարողությունների զարգացման դասընթացներ վարել և անհատական աշխատանք տանել առանձին մասնագետների հետ:

Մաննիկ Սահակյանն ունի ավելի քան 20 տարվա փորձ ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների և բիզնես հատվածի համար դասընթացների և խորհրդատվության տրամադրման ոլորտում: 2004թ. ստացել է MBA-ն Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից։  Ներկայումս Impact Solutions խորհրդատվական ՍՊԸ-ի տնօրենն է, բիզնես դասընթացավար և խորհրդատու: Հանդիսանում է նաև անհատ ձեռներեց։  2019 թվականի մայիսին )  IMC Global-ի կողմից ստացել է Հավատարմագրված կառավարման խորհրդատուի (Certified Management Consultant, CMC) հավաստագիր: Հանդիսանում է Հայաստանի Կառավարման խորհրդատուի ինստիտուտի (IMC) լիիրավ անդամ:

Ուրախ կլինի կիսվել ծրագրի մասնակիցների հետ փորձառությամբ հետևյալ ոլորտներում․ Ռազմավարական պլանավորում (մասնակցային եղանակով նոր ռազմավարական պլանի մշակում և առկա ռազմավարական պլանի վերանայում), ինչպես նաև Բիզնես մոդելների մշակում (Business model canvas, Social Business model canvas and Lean canvas), վաճառքի արդյունավետության ապահովում և հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ կառավարում։

Ավետ Պեպանյանը երկար տարիներ աշխատում է միջազգային զարգացման ծրագրերում որպես նոր պրոդուկտների մասնագետ, վերջին երկու տարին ընդգրկված է նաև ՔՀ ոլորտում իրականացվող ծրագրերի մեջ, մասնավորապես աշխատանք ՍՁ-ների հետ։ Աշխատել է ՀՀ բոլոր մարզերում թե անհատների, թե կազմակերպությունների հետ զարգացնելու կարողությունները,հիմնելու նոր ծառայություն կամ կազմակերպություն։ Ավետը ունի բավական մեծ փորձառություն զբոսաշրջության և գինու ոլորտներում։ Հաշվի առնելով վերոնշյալ փորձը, մենթիների հետ կարող է կիսվել իր փորձառությամբ պրոդուկների կառավարման (product management), բիզնեսի պլանավորում և կառավարում (business planning and management) և մարքեթինգ և վաճառքներ թեմաներով։

Լևոն Չուկակլյանը ՔՀԿ ոլորտի փորձագետ է, ով արդեն 7 տարի է, ինչ աշխատում է տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններում, մշակելով և իրականացրելով երկու տասնյակից ավել ծրագրեր և նախագծեր։ Ներկայումս ղեկավարում է «ՄԻՏՔ» կրթական- երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, «ԼԱՄՊ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր-սեփականատերն է, մի քանի ծրագրերի մենթոր և որակավորված դասընթացավար։ Հանդիսանում է «Զարկերակ» համազգային- երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրը, «Հայաստանի Երիտասարդության Հզորացման Ֆոնդ»-ի խորհրդի նախագահ: Նա աշխատում է ՀԿ-ների և նախաձեռնող խմբերի հետ՝ բարելավելու վերջիններիս կազմակերպական կարողությունները և ֆինանսական կայունությունը՝ մշակելով ռազմավարություններ, մրցակցային նախագծեր և ապահովելով ֆինանսավորում։ Լևոնը համագործակցում է բազմաթիվ տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ որպես դասընթացավար և խորհրդատու այդ թվում՝ ՄԿՄ, ՊՔՀԿ, ԿԱԶԱ, ԹԻՀԿ և այլն։

Սեդա Պապոյանը 15+ տարվա փորձառություն ունի հաղորդակցության եւ թվային վերափոխումների ոլորտում՝ մասնավորապես նախագծերի կառավարման եւ ֆոնդահայթայթման դերերում: Սեդան Girls in Tech Armenia-ի հիմնադիրն է եւ ղեկավարը, ինչպես նաեւ ղեկավարում է ֆրանս-հայկական ԽԵԼՔ տեխնոլոգիական դպրոցը: 2022-ից Սեդան իր թիմի հետ նախագծել եւ իրականացնում է FemInno միջազգային կոնֆերանսը՝ նվիրված բիզնեսում, գիտության մեջ եւ տեխնոլոգիաներում կանանց առաջխաղացմանը:

Ունենալով 3 երեխա՝ Սեդան հատկապես սիրում է աշխատել երեխաների հետ՝ սովորեցնելու տարբեր հմտություններ եւ ոգեշնչելու հետաքրքրվել STEM ոլորտներով:

Որպես մասնագետ ու արդեն փորձառու մենթոր՝ Սեդան հետաքրքրված է աշխատելու կազմակերպությունների հետ, որոնք ունեն ներքին ու արտաքին հաղորդակցության, թվային առաջխաղացման խնդիր, ինչպես նաեւ ցանկալի է՝  ներգրավված լինեն սոցիալական նորարարության ու կանանց խրախուսմանն ուղղված ծրագրերում։ 

Զարուհի Հովհաննիսյանը 2007 թ.-ին ավարտել է ԵԽ Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը։ 2001 թ.-ին ավարտել է «Ինտերնյուս»-ի հեռուստատեսային լրագրության դպրոցը։ 1998-2001 թթ. աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում որպես լրագրող, հաղորդավար։ 2001-2003 թթ. աշխատել է «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվական ծրագրում որպես հաղորդավար-լրագրող։ 2015 թ.-ից մինչ օրս աշխատում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հկ-ների միությունում որպես ծրագրերի համակարգող։

Զարուհի Հովհաննիսյանը մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների անդամ է։ Քաղաքացիական դիրքորոշման և իրավապաշտպանական գործունեության համար ստացել է մրցանակներ՝ «Ամալյա Կոստանյանի» անվան մրցանակ, «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» և այլն։

2017 թ.-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ է՝ ներկայացված «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի կողմից: 2021 թ․ ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ։