Ինտերակտիվ եռօրյա դասընթաց-հանդիպում․ Արմավիր, Արագածոտն, Երևան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է կրթական, ինտերակտիվ եռօրյա դասընթացների շարք Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի, ինչպես նաև Երևան քաղաքի ավագ դպրոցի աշակերտների համար։

Դասընթացի շրջանակում ոլորտի լավագույն մասնագետների հետ մասնակիցները կքննարկեն պատերազմի ընթացքում մարդու իրավունքների հիմնական խախտումները, կսովորեն լինել մեդիագրագետ և կունենան մասնագիտական կողմնորոշման դասընթաց։ Նախատեսվում են նաև հանդիպումներ տեղական և միջազգային երիտասարդական, կրթական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում կներկայացվեն արտերկրում կրթական փոխանակման հնարավորությունները, սպասվում են նաև հատուկ հյուրեր։

Ծրագրի կարևոր նպատակներից է համախմբել Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցի և հայաստանաբնակ երիտասարդներին, ստեղծելով շփման նոր հարթակ, որտեղ նրանք միասին կսովորեն, նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեն։

Դասընթացները տեղի են ունենալու Երևանում` «Հոդված 3 ակումբում»։ Կազմակերպությունը հոգալու է մարզերից մասնակիցների տեղափոխման և գիշերակացի ծախսերը։ Դասընթացին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։

Դասընթացին կարող եք դիմել սեղմելով այստեղ։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծնողներից մեկի գրավոր թույլտվությունը։ Կազմակերպությունը մասնակիցներին կտրամադրի մասնակցության հավաստագիր՝ դպրոցում բացակաները հարգելի համարելու նպատակով։

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։ Շտապեք նոր ընկերներ ու գիտելիքներ ձեռք բերել մեր ակումբում։

Հ․Գ․ Ծրագիրը լինելու է շարունակական։ Հետևեք մեր էջին՝ մյուս մարզերի երիտասարդների համար նախատեսված դասընթացի հայտադիմումները գտնելու համար։

Մեկնաբանել