«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնի երկրորդ օրը սկսվեց Սևանա լճի ափին «Մեդիա արշավանքով» ծրագրով


«Մեդիագրագետ գաթայի» տոնը մեկնարկեց գաթա թխող կանանց դասընթացով՝ քննարկելով մեդիագրագիտության, թվային աշխարհի վտանգների, ծնողների պատասխանատվության եւ թվային հիգիենայի հարցերը, որից հետո միայն անցան ավանդական գաթայի պատրաստման գեղեցիկ արարողությանը։
«Մեդիագրագետ գաթայի» տոնախմբությունն իրենց ներկայությամբ պատվեցին ու մասնակիցներին ոգեւորեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման » ՀԿ նախագահ, հայտնի եւ սիրված խոհարար Սեդրակ Մամուլյանը եւ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը։
«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնը ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում եւ իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից։