«Հոդված 3» Կանանց առաջնորդության ակադեմիայի առաջին փուլի ավարտը

«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի առաջին փուլը մոտեցավ ավարտին։ Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով սովորեցին համայնքների հետ հաղորդակցման, կապերի ստեղծման և ամրապնդման նրբությունները՝ քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման խորհրդատու Հայկ Աբրահամյանի հետ։ Ծրագրի ամփոփիչ հանդիպումը տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Խանում Գևորգյանի հետ՝ ծրագրերի իրականացում և գնահատում թեմայի շուրջ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու համայնքային ծրագրերի դիմումակարգին։
Ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի շուտով, որի ընթացքում ծրագրի շահառուները մշակելու և իրականացնելու են համայքանյին զարգացման ծրագրեր։