Կանանց առաջնորդության ակադեմիա | բիզնես հմտություններ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն շարունակում է «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը՝ համախմբելով Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող և Արցախից տեղահանված կանանց։ Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:
CODE-SE HUB հիմնադիր նախագահ և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցացիայի նախագահ Սուրեն Մխիթարյանի հետ ակադեմիայի մասնակիցները ստացան ձեռներեցություն և սոցիալական ձեռներեցություն նախաձեռնելու, ծառայությունը հանրությանը հասանելի դարձնելու, բիզնեսի ռիսկերն ու հաջողությունները վերլուծելու հմտություններ։ Նրանք նաև ունեցան քննարկումներ սպասարկման ոլորտում էթիկայի կանոնների, հաճախորդների հետ հաղորդակցման ճիշտ մոտեցումների, կապերի կառուցման և պահպանման հարցերի վերաբերյալ։