Բենիամին Պողոսյան. Եվս մի քանի էսկալացիա և Բաքուն միջանցքը կբացի ուժով
«Իրական օրակարգ» հաղորդման հյուրը քաղաքագետ Բենիամին Պողոսյանն է, որի հետ զրուցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական բախումների պատճառների, Ադրբեջանի նպատակների, ինչպես նաև Սոչիում և Բրյուսելում սպասվող եռակողմ և երկկողմ հանդիպումներից ակնկալիքների մասին:
Քաղաքագետը վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ դեռևս նոյեմբերի սկզբին կայանալիք հանդիպման չեղարկման կամ հետաձգման հետևանքով հրահրվեցին ռազմական բախումներ Սյունիքի սահմանին, որից հետո Երևանը փաստացի համաձայնեց հանդիպել եռակողմ ձևաչափով Սոչիում նոյեմբերի 26-ի: «Սա նշանակում է՝ ինչ-որ բան Երևանի համար անընդունելի է եղել այն ժամանակ, սակայն ռազմական բախումներից հետո Երևանը համաձայնել է հանդիպել», — նշում է նա:
Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում և Instagram-ում:
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին: