Կանանց իրավունքներ․ իրավական շրջանակ | Կանանց առաջնորդության ակադեմիա

«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը շարունակվում է։ «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Հունվարի 11-ին ծրագրի մասնակիցները հանդիպում ունեցան իրավաբան Նվարդ Փիլիպոսյանի հետ՝ «Կանանց իրավունքներ․ իրավական շրջանակ» թեմայի շուրջ և ծանոթացան ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական մեխանիզմներին։
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգող-խորհրդական Եվգինե Վարդանյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին համայնքի դերը սոցիալական խնդիրների բարձրաձայնման և լուծման գործում, որին հաջորդեց համայնքի ռեսուրսների քարտեզագրման ուղղությամբ հմտությունների զարգացման դասընթացն ու ծրագրերի վերհանման մտագրոհը։