«ՀՈԴՎԱԾ 3» Մարդու Իրավունքների Դպրոց 2025
2025 թվականի ուսումնաշրջանի ընդունելության մեկնարկը տրված է։
📍Ե՞րբ և որտե՞ղ
Դպրոցը տևելու է երեք ամիս։ Մեկնարկը՝ մարտի 3-ին։ Դասերը կանցկացվեն շաբաթական 2-3 անգամ, ժամը 15:30-18:30-ին՝ «Հոդված 3» ակումբում։
Ինչու՞ դիմել
Դպրոցը հիանալի փորձառություն է, որը հնարավորություն կտա՝
➝ Ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներին։
➝ Խորությամբ հասկանալ մարդու իրավունքների խնդիրները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ փակ եւ կիսափակ համակարգերում։
➝ Ունենալ հանդիպում-քննարկումներ հայտնի իրավապաշտպանների, ոլորտի մասնագետների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ։
➝ Ստանալ առաջարկներ պրակտիկա անցնելու կամ աշխատելու գործընկեր կազմակերպություններում։
➝ Դառնալ առավել մրցունակ աշխատաշուկայում՝ ստացված գիտելիքների և գործնական փորձառության շնորհիվ։
Դասընթացի հիմնական ուղղություններն են՝
➝ Մարդու իրավունքների էությունը և բնույթը, պետության պարտավորություններն ու առկա վիճակը
➝ Մարդու իրավունքները փակ եւ կիսափակ հաստատություններում․ իրավակիրառ պրակտիկան եւ իրավունքի պաշտպանության խնդիրները բանակում, քրեակատարողական հիմնարկներում և հոգեկան առողջության կենտրոններում
➝ Քաղաքական և քաղաքացիական մի շարք իրավունքների պաշտպանության խնդիրները ներպետական և միջազգային իրավական համակարգում
➝ Մարդու իրավունքները ՀՀ Սահմանադրության շրջանակներում, ՀՀ Սահմանադրական դատարանի ուղենշային որոշումները մարդու իրավունքների ոլորտում
➝ Այցեր և հանդիպումներ ՀՀ դատախազի գրասենյակում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և ՀՀ Սահմանադրական դատարանում
➝ Առանձին մասնագիտական այց՝ Սպիտակի հոգեկան առողջության խնամքի տուն և Արմավիր քրեակատարողական հիմնարկ
➝ Դատախաղ
Ուշադրություն
Այս տարի դպրոցում նախատեսվում է նաև միջազգային իրավունքին և միջազգային քրեական իրավունքին նվիրված երկօրյա դասընթաց՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Ովքե՞ր կարող են դիմել
Դպրոցը նախատեսված է իրավաբանական կրթություն ունեցող կամ ստացող անձանց համար։ Դիմել կարող են իրավաբանական ֆակուլտետների/բաժինների 2-4-րդ կուրսի, մագիստրատուրայի ուսանողները եւ նորավարտ իրավաբանները։
Դիմելու համար լրացրեք հայտադիմումը մինչև փետրվարի 23-ը՝
Դիմումի ձևը
Դպրոցին մասնակցությունն անվճար է։ Մասնակիցները ընտրվելու են մրցութային կարգով։
Մինչ այդ կարող եք դիտել նախորդ տարվա դպրոցի հոլովակն այստեղ՝
Դիտել տեսանյութը:
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia գրասենյակի աջակցության շնորհիվ։