Ինչպե՞ս հանրությունը զրկվեց Վարդավառի այգուց

Չնայած իշխանությունները շարունակաբար պնդում են, թե կոռուպցիայի դեմ են պայքարում եւ վերադարձնում են հանրային տարածքներն ու այգիները, երեւանցիները դեռեւս զրկված են բազմաթիվ հանրային տարածքներից։
Ներկայացնում ենք Երեւանի լավագույն այգիներից մեկի՝ Վարդավառի այգու եւ հարակից լճի կորստի ոդիսականը՝ կարճ հետաքննությամբ։
Վարդավառի այգին ու լիճը՝ 18 հա տարածքով, 2009 թ․-ից ի վեր, ըստ էության, պատկանում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ նրա ընտանիքին։ Հանրային տարածքը Սեդրակյանները վարձակալել են 99 տարով, ամսական ԸՆԴԱՄԵՆԸ 51.580 դրամով, սակայն նաեւ սեփականաշնորհել են ահռելի տարածքներ՝ չնչին գներով կամ լիովին անվճար։
Թե ինչպես է այս հրաշալի լիճն ու այգին երեւանցիներից հափշտակվել՝ կարդացեք ստորեւ նկարներով։
_____________________________________
️Սույն հետաքննությունը պատրաստվել է «Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Հետաքննության բովանդակության պատասխանատուն «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն է և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։