«Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխությունը անցկացվեց երրորդ տարին անընդմեջ
Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը, արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեց «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ամենամյա մրցանակաբաշխության հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն եւ ճիշտ մոտեցումների արմատավորումը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ: Այս տարի մրցանակաբաշխության…