Վերձևակերպի’ր Եվրոպան Հեքեթոնին հյուր էր եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը

ReshapeEurope Վերձևակերպի’ր Եվրոպան Հեքեթոնին հյուր էր եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը: Պարոն Հեսսը Հեքեթոնի մասնակիցների հետ քննարկեց կրթության կարևորությունն և ոլորտում անհրաժեշտ բարեփոխումները՝ պատասխանելով ներկաների մի շարք հարցերին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը էլ մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի մանրամասները
Հեքեթոնի շրջանակում երկու օր շարունակ 50 երիտասարդներ քննարկելու են և մշակեն նորարար և ստեղծարար ծրագրային գաղափարներ և առաջարկներ Եվրոպական Միության կողմից Հայաստանում ու տարածաշրջանում իրականացվող ծրագրային ուղղությունների համար:
Հեքեթոնն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։