Մեկնարկեց #ReshapeEurope Վերձևակերպի’ր Եվրոպան Հեքեթոնը

Մեկնարկեց #ReshapeEurope Վերձևակերպի’ր Եվրոպան Հեքեթոնը: 2օր շարունակ 50 երիտասարդներ քննարկելու են և մշակեն նորարար և ստեղծարար ծրագրային գաղափարներ և առաջարկներ Եվրոպական Միության կողմից Հայաստանում ու տարածաշրջանում իրականացվող ծրագրային ուղղությունների համար:
????Հեքեթոնի մասնակիցների հետ ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը քննարկեց Հայաստան — ԵՄ հարաբերությունների պատմությունը և համատեքստն՝ անդրադառնալով համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Հեքեթոնն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։