ՄեդիաԴԻՏԱԿ մրցույթ

Գիտե՞ս, որ կարող ես պայքարել կեղծ լուրերի դեմ և դրա համար մրցանակ ստանալ։

Պետք է ընդամենը միանալ մեր «ՄեդիաԴԻՏԱԿ» մրցույթին։
Մրցույթը կազմված է երկու փուլից՝
Վեբինարին մասնակցություն և արշավ կեղծ լուրերի դեմ, որը հենց դու ես իրականացնելու քո համայնքում։
Մրցութային խաղ Երևանում, որի ընթացքում սպասվում են հետաքրքիր առաջադրանքներ և վարժություններ:
Եւ վերջապես, մրցանակաբաշխության արարողություն Երեւանում, որի ընթացքում մրցույթի հաղթողներին սպասվում են սմարթֆոններ, պլանշետներ, ականջակալներ, ցանցային հիշողության կրիչներ և այլ նմանատիպ մրցանակներ։
Դե շտապի՛ր լրացնել կից հայտադիմումը, եթե
16-23 տարեկան ես,
ապրում ես ՀՀ մարզերից որևէ մեկում (բացառությամբ Երեւանի)
պատրաստ ես դառնալ ձեր համայնքում կեղծ լուրերի դեմ պայքարող ՄեդիաԳԻՏԱԿԸ։
Արշավի և մրցույթի մանրամասները կներկայացվեն վեբինարի ընթացքում: Հաղթողների ընտրությունն իրականացվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
Հայտերի ընդունման ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20 է։
Մրցույթն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Friedrich Naumann Foundation for Freedom Armenia և «Freedom House» իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է գիտելիքներով և հմտություններով զինել մարզերում ապրող երիտասարդներին՝ խրախուսելով նրանց պայքարել կեղծ լուրերի տարածման դեմ։
#article3club