Մարդու իրավունքների դպրոցում վերջին դասն էր

Այսօր ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքների դպրոցում վերջին դասն էր: Դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան Փաստաբանների պալատում մասնակցել Դատախաղի, որն անցավ բուռն ու հետաքրքիր մթնոլորտում: Դատախաղին հաջորդեց ծրագրի փակման արարողությունը:
⚖️Այս տարի դպրոցին մասնակցելու հնարավորություն ստացան 25 երիտասարդ իրավաբաններ և ազատ ունկնդրի կարգավիճակով ավագ դասարանի աշակերտներ:
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։