Խտրականությունից զերծ մնալու իրավունք

ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքների դպրոցի վերջին դասը նվիրված էր խտրականությունից զերծ մնալու իրավունքին: Փաստաբան, միջազգային փորձագետ Արա Ղազարյանի հետ դպրոցի սաները քննարկեցին իրավունքի պաշտպանության միջազգային իրավական շրջանակը՝ անդրադառնալով Հայաստանում խտրականությունից զերծ մնալու իրավունքի խախտումներին:
⚖️Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։