«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» | հայտերի ընդունում
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հրավիրում է արվեստագետների, նկարիչների, ստեղծարար անհատների ու խմբերի՝ մասնակցելու «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդես-նախագծին։
Գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները վտանգավոր թափոն են համարվում։ Այս սարքավորումների վերամշակման համար հատուկ պայմաններ են սահմանված, որոնք չպահպանելու հետևանքով վերնոլորտ են արտանետվում օզոնի շերտը քայքայող, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վնասակար գազեր։
«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ցուցահանդես-նախագծի ընթացքում կենցաղային տեխնիկայի նշված «ներկայացուցիչները» կվերակերպեն հեղինակային արտ-օբյեկտների։
Ցուցահանդեսին կներկայացվեն նաև թեմատիկ լուսանկարներ, կոլաժներ։
Մանրամասներին ծանոթանալու և մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը։
«ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդես-նախագիծը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը, պաշտոնական բացումը տեղի կունենա «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակում (հոկտեմբերի 1-6):
Նախագիծը մաս է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի։