Այցելություն ՀՀ ՄԻՊ գրասենյակ

ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքների դպրոցում հետաքրքիր հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ դպրոցի սաներին հյուրնկալել էր ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Տիկին Մանասյանը դպրոցի մասնակիցներին ներկայացրեց ՄԻՊ աշխատակազմի գործունեությունը, խոսեց ատելության խոսքը կանխարգելելու կարևորության մասին և պատասխանեց դպրոցի սաների մի շարք հարցերին։

Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom South Caucasus հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն տիկին Մանասյանին և ՄԻՊ աշխատակազմին հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար։