Մենթորների հավաքագրման մրցույթ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Պրահայի քաղաքացիականհասարակության կենտրոնի հետ համատեղ հայտարարում է մենթորների հավաքագրման մրցույթ: Ընտրված մենթորները ներգրավվելու են քաղաքացիական հասարակության տարբեր ծրագրերի աջակցման ծրագրերում՝ նախատեսված ժամկետներում տրամադրելով մենթորական ևխորհրդատվական ծառայություններ Հայաստանի 20 տեղական կազմակերպությունների ևքաղաքացիական նախաձեռնությունների։

Մենթորական աշխատանքներն ու ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ծրագրերը ներառելու ենհետևյալ ոլորտները՝

  • Ռազմավարական պլանավորում և ազդեցության գնահատում,
  • Ջատագովություն և արշավների կազմակերպում,
  • Ռազմավարական հաղորդակցություն,
  • Համայնքի կազմակերպում և բազայի ստեղծում,
  • Ստեղծված արժեքի/ապրանքի/ծրագրերի կառավարում (ներառյալ մոնետիզացիա),
  • Բիզնեսի պլանավորում և կառավարում,
  • Մարքեթինգ և վաճառք,
  • Crowdfunding-ի նախաձեռնում, իրականացում

Ծրագրի, վարձատրության, ժամանակացույցի և այլ մանրամասների մասինտեղեկատվությունն այստեղ

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն CV և ուղեկցող նամակ` ուղարկելով [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2023 թվականի մարտի 31-ը: Տեղեկացնում ենք, որ ստացված հայտերը դիտարկվելու են անմիջապես, և հնարավոր է, որ մենթորների կարիքը բավարարվի մինչև վերջնաժամկետը։ Ուղեկցող նամակում դիմորդները պետքէ նշեն իրենց նախընտրած կարողությունների զարգացման ոլորտ(ներ)ը և տրամադրեն նաև երկուերաշխավորների տվյալներ (ցանկալի է մեկը կազմակերպությունից, որն ուսուցում/խորհրդատվություն է ստացել դիմորդից, մյուսը՝ ներկայիս կամ նախկին գործատուից):

Խնդրում ենք նամակի վերնագրում գրել՝ Mentorship Program Application։

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն մինչև ապրիլի 7-ը կկապվի ընտրված թեկնածուների հետ։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ․ 

Քաղհասարակության աջակցության մենթորության ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի «Grassroots» ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից. 1-ին փուլում մինչև 20 կազմակերպություններ, որոնք ցանկանում են ֆինանսավորում ստանալ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնից, աշխատում են ընտրված մենթորների հետ՝ իրենց ծրագրի գաղափարը զարգացնելու և ամբողջական հայտ ներկայացնելու համար։ 

2-րդ փուլում ֆինանսավորում ստացած կազմակերպությունները (20 դիմորդներից 10-ը) կարող են ստանալ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մենթորություն:

Փուլ 1 – Ծրագրի գաղափարի զարգացման խորհրդատվություն

  •       Դիմորդները կարող են խորհրդատվություն ստանալ որոշակի թեմաների շուրջ՝ իրենց հարցումը ներկայացնելով  «Հանուն հավասար իրավուքների» ՀԿ-ի կողմից համակարգվող առցանց հարթակում։
  •       Հարցումը հաստատվելուց հետո մենթորը և դիմորդը սահմանում են մենթորության նպատակները և ձևաչափը:
  •       Մենթորների աջակցությունը պետք է ուղղված լինի ծրագրի գաղափարի կամ դրա որոշ բաղադրիչների ճշգրտմանը և զարգացմանը: Մենթորությունը չպետք է կենտրոնանա ծրագրային առաջարկը գրելու վրա:
  •       Յուրաքանչյուր դիմորդ կունենա 6 ժամ մենթորության համար, որը կարող է բաշխել մեկից ավելի (տարբեր թեմաներով աշխատող) մենթորների միջև: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մենթորի ծանրաբեռնվածությունը 1-ին փուլում չի կարող գերազանցել 30 ժամը:
  •       Մենթորության ձևաչափը պետք է որոշեն մենթորը և դիմորդը: Նրանք կարող են աշխատել առցանց կամ առկա և կարող են օգտագործել տարբեր մեթոդներ, ներառյալ սեմինարներ, ուսուցում, խորհրդակցություններ տեղում, թեմատիկ ուսումնական նյութեր և այլն:

Փուլ 2 – Ծրագրի իրականացման գործընթացի վերաբերյալ խորհրդատվություն

  •       Դրամաշնորհառուները կարող են դիմել մենթորների և խնդրել մենթորություն ծրագրի իրականացման ընթացքում եւս:
  •       Եթե մենթորությունը երկարաժամկետ է (ավելի քան մեկ ամիս), մենթորը և մենթին համատեղ մշակում են մենթորության պլան, որը պետք է բացահայտի կազմակերպության կարողությունների զարգացման հատուկ կարիքները և ներկայացնի գործիքներ և գործողություններ, որոնք պետք է օգտագործվեն մենթորի կողմից:
  •       Մենթորության պլանը հաստատվում է որպես կազմակերպության դրամաշնորհի մաս:

Համագործակցության սկզբունքներ

Այս սկզբունքներն ընդունվել են մենթորների առաջին խմբի անդամների կողմից և պարբերաբար կվերանայվեն:

Մենթորը՝

  •       ակտիվորեն շփվում է մենթիի հետ,
  •       Ցուցաբերում է մասնագիտական ճկունություն՝ կապված մենթորության ձևաչափի հետ,
  •       առաջնորդվում է մենթիի կարիքներով,
  •       Կիսվում է տեղեկատվությամբ, ռեսուրսներով, կապերով,
  •       Չի կատարում մենթիի աշխատանքը:

 

Ժամանակացույց

Ստորև ներկայացված է մենթորության ծրագրի նախնական ժամանակացույցը: Միանալով ծրագրին՝ մենթորները պարտավորվում են հասանելի լինել ծրագրի ողջ ընթացքում:

Ամիս Գործողություն
31 մարտ Մենթորների համար դիմումների ընդունման վերջնաժամկետ
7 ապրիլ Մենթորների խմբին միանալու համար ընտրված թեկնածուների տեղեկացում
7 ապրիլ 20 դիմորդ կազմակերպություններ ընտրվում և հրավիրվում ենմիանալու մենթորության ծրագրին
Ապրիլի 10 – 19 Մենթորների և մենթիների հանդիպում
Ապրիլմայիս Դիմորդների հետ աշխատանք՝ ամբողջական ծրագրային առաջարկներ մշակելու և կարողությունների զարգացմանկարիքները բացահայտելու համար
25 մայիս Ծրագրի ամբողջական առաջարկների ներկայացմանվերջնաժամկետ
Հունիս Դիմումների դիտարկում  և վերջնական ընտրություն
Հունիս/հուլիս Ֆինանսավորված ծրագրերի մեկնարկ
Հունիս/հուլիս Մենթի կազմակերպությունների հետ մենթորության պլաններիհամատեղ մշակում
Հունիս 2023 – մայիս 2024 (մինչև 12 ամիս)   Ծրագրի իրականացում և մենթորություն
ՄայիսՀունիս 2024 Գնահատում

Հաշվետվություն

  •       1-ին փուլի խորհրդատվության համար մենթորներին կառաջարկվի պահել առցանց խորհրդատվական մատյան, որը պարբերաբար կթարմացվի: Խորհրդատվական մատյանում տեղեկատվություն կտրամադրի մենթորի կողմից դիմողի հետ կարողությունների զարգացման հիմնական գործողությունների մասին:
  •       2-րդ փուլում մենթորներին կառաջարկվի ներկայացնել մենթորության պլանների շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման գործունեության վերաբերյալ առաջընթացի կանոնավոր հաշվետվություններ:
  •       Ծրագրի ավարտին մենթորները պետք է լրացնեն գնահատման հարցում՝ գնահատելու ծրագրի ազդեցությունը:
  •       Մենթորներից ակնկալվում է նաև, որ ներկա լիեն «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպումներին՝ առաջընթացին հետևելու և քննարկելու առաջացող կարիքներն ու մարտահրավերները:

Վարձատրություն

  •       1-ին փուլի վարձատրությունը կհաշվարկվի ծրագրի ավարտին` ժամը 30 եվրո ժամային դրույքաչափի համաձայն:
  •       Մենթորության երկրորդ փուլի վարձատրության պայմանները կհամաձայնեցվեն մենթորի և դրամաշնորհառու կազմակերպության միջև և կամրագրվեն մենթորության պլանում: Մենթորության պլանը պետք է ունենա բյուջե, որը պետք է ներառվի դրամաշնորհային բյուջեում: