Ռազմավարական հաղորդակցության խնդիրները ճգնաժամային իրավիճակներում քննարկում

«Հոդված 3» ակումբը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ մարտի 23-ին նույն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր քննարկում «Ռազմավարական հաղորդակցության խնդիրները ճգնաժամային իրավիճակներում» թեմայով, որի բանախոսներն էին ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը և ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ակտիվ ու հետաքրքիր քննարկում ծավալվեց պատերազմական իրավիճակներում հանրության հետ հաղորդակցության հնարավոր միջոցների, հիբրիդային ու տեղեկատվական պատերազմների իրավիճակներում պետության դերի եւ ճգնաժամային հաղորդակցության խնդիրների վերաբերյալ։

#Article3Club