«Որովհետև ես ունեի քե՛զ, մայրիկ»
63 տարի չկարողանալ քայլել սեփական ոտքերով, սակայն 63 տարի ամեն օր պայքարել սեփական երազանքներն իրականացնելու եւ երջանիկ կյանքով ապրելու համար: Ճանաչված ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ակնաբուժական կլինիկայի պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը 6 տարեկանում պոլեոմելիտ էր վարակվել, որի հետևանքը ստորին վերջույթների անդամալուծությունն էր:
«Ես ինձ ուժեղ չեմ համարում, թեև ուրիշները դա ինձ շատ են ասում: Ժամանակ առ ժամանակ նույնիսկ լացկան եմ, բայց միայն այն հարցերում, որոնք վերաբերում են աղջկաս ու քեզ: Լացում եմ նաև հիմա: Ես ինձ իսկապես ուժեղ չեմ համարում, համարում եմ, որ ամեն ինչ էսպես էլ պետք է լիներ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՈՒՆԵԻ ՔԵ՛Զ, ՄԱՅՐԻԿ։»
Պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝