Մարդու իրավունքների խախտումներ բանակում
ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքների դպրոցի մասնակիցները շարունակում են ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկել մարդու իրավունքների խախտումները փակ և կիսափակ հաստատություններում։
Այսօր քննարկման թեման բանակն էր։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ ծրագրի մասնակիցները ուսումնասիրեցին բանակում մարդու իրավունքների խախտումների հիմնական պատճառները, հետևանքները և դրանց կանխարգելման հնարավորությունները։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։