Ճամբարի մասնակիցների դասընթացները Վանաձոր քաղաքում, Ոսկեվան և Վարդենիկ գյուղերում
Մեկնարկել է մեր ամենամյա “Youth ON” քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը։
Ճամբարի մասնակից Սուրենը, Հասմիկը, Մանեն, Արուս, Արենը և Էլենը հացրել են ոչ միայն մտերիմ ընկերներ դառնալ, այլ նաև դասընթացներ կազմակերպել Վանաձոր քաղաքում, Ոսկեվան և Վարդենիկ գյուղերում։ Հարազատ համայնքներում ճամբարի մասնակիցներն ավագ դպրոցի աշակերտներին սեփական փորձով պատմեցին , թե ինչ կարևոր է կամավորությունը, կիսվեցին ոչ ֆորմալ կրթության միջոցով ստացած իրենց գիտելիքներով, ներկայացրեցին արտերկրում կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորությունները։
Դասընթացներին հյուրընկալեցինք նաև «Էրազմուս +» ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։
Ծրագիրն իրականացվում է Friedrich-Ebert-Stiftung, Armenia եւ European Endowment For Democracy -ի հետ համագործակցությամբ։