ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» Լուսանկարների եւ նամակ-հոդվածների շարքը Երեւանի Զվարթնոց օդանավակայանում

Մարտի 13-ից ապրիլի 3-ը «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ»
Լուսանկարների եւ նամակ-հոդվածների շարքը ցուցադրվում է Երեւանի Զվարթնոց օդանավակայանում։
Ցուցադրությունն իրականացվել է
ArtAm Gallery -ի եւ պատկերասրահի ղեկավար Արմինե Թումանյանի հետ համագործակցության արդյունքում։
Լուսանկարչական այս ցուցադրությունը յուրահատուկ նախագիծ է, որը ներկայացնում է տարբեր ոլորտներում հաջողության հասած, բայց նաեւ իրենց կյանքի տարբեր փուլերում դժվարությունների բախված կանանց պատմություններ։
Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած ԿԱՆԱՅՔ, որոնք անցել են անդառնալի կորուստների, պատերազմի, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաեւ այլոց։
Հերոսներն իրենք են որոշել թե ում են հղում իրենց նամակը եւ կիսում մտորումներն ու ապրումները՝ խնդիրների բարձրաձայնման այս հնարավորությունը դարձնելով ինքնահայեցման եւ ընթերցողի հետ անկեղծ զրույցի մտերմիկ պահ, նաեւ բացառիկ հնարավորություն՝ ուղերձ հղելու նույնպիսի դժվարությունների միջոց անցնող կանանց․ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, պետք է միայն պայքարելու ուժ գտնել։
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝
Անի Գեւորգյան
Նելլի Շիշմանյան
Նազիկ Արմենակյան
Սուսինա Խաչատրյան
Վաղինակ Ղազարյան
Փիրուզա Խալափյան
Նախագիծն իրականացրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։