ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Հոդված 3» լրագրողները` հանուն իրավունքների» մրցանակաբաշխություն
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն եւ «Հոդված 3» ակումբը հայտարարում են «Հոդված 3» լրագրողները` հանուն իրավունքների» մրցույթի մեկնարկը։
Մրցույթի մասնակցության համար պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցութային նյութի/նյութերի հղումները։
Դիմումների ընդունման ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ն է։
Մրցանակաբաշխության ընթացքում նախատեսված են 3 հիմնական անվանակարգեր՝
? Լավագույն տեսալսողական նյութ/տեսանյութ,
? ռադիո հաղորդում/ փոդքասթ,
? տպագիր կամ առցանց հոդված
Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն երեք դրամական մրցանակներ.
I տեղ՝ 430 000 դրամ (հարկերը ներառյալ)
II տեղ՝ 300 000 դրամ (հարկերը ներառյալ)
III տեղ` 170 000 դրամ (հարկերը ներառյալ)
Նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ։
❗❗Ներկայացվող նյութերը պետք է՝
հրապարակված լինեն 2021թ․ հունվարի 1-ից 2022թ. նոյեմբերի 30-ը։
Մրցութային նյութերը պետք է ներկայացնեն ստորեւ հիմնահարցերից որեւէ մեկը.
? Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ,
? Կանանց իրավունքներ,
? Երեխաների իրավունքներ,
? Ներառական կրթության ապահովում, խտրականության դրսեւորումներ
? ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներ ,
? Խտրականություն եւ անհանդուրժողականություն, հոմոֆոբիա
? Փակ եւ կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
? Ազգային փոքրամասնությունների իրավունքներ,
? Արդար դատաքննության իրավունք եւ խախտումներ։
❗❗❗ Մեկ հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ 3 տարբեր անվանակարգերում։
Մրցույթի համար նախատեսված են հետեւյալ չափորոշիչները, յուրաքանչյուր չափորոշիչ գնահատվելու է առավելագույնը քսան միավորով (100 միավոր ընդհանուրից)։
— Մարդու իրավունքների զգայունություն, տերմինների ճշգրիտ օգտագործում, լրագրողական էթիկայի պարբերական պահպանում։
— Մարդու իրավունքների հարցերին հետեւողական անդրադարձ, պարբերական լուսաբանում։
— Հիմնահարցի կարեւորություն, օբյեկտիվություն և տեսակետների հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում։
— Խնդիրների խորքային վերհանում, բացահայտում եւ դիտարկումների հիմնավորվածություն։
— Նյութի կառուցվածքային ամբողջականություն, ստեղծարարության եւ արտահայտչամիջոցների որակ։
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ` Մարդու իրավունքների միջազգային օրը։
Դիմումների ընդունման ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ն է։