Իրավունքները փակ և կիսափակ հաստատություններում
ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքի դպրոցի մասնակիցները մարդու իրավունքները փակ և կիսափակ հաստատություններում թեմայով վերջին դասն ունեցան:
ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանի հետ դպրոցի մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների խախտումները հոգեկան առողջության բժշկական կենտրոններում՝ դիտարկելով այդ կառույցներում մշտադիտարկումների արդյունքները:
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։