Թբիլիսիի պետական համալսարանում կայացավ «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» խորագիրը կրող լուսանկարների եւ նամակ-հոդվածների ցուցադրությունը
Թբիլիսիի պետական համալսարանում կայացավ «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» խորագիրը կրող լուսանկարների եւ նամակ-հոդվածների ցուցադրությունը։
Հայաստանցի կանանց պայքարը ցուցադրող այս նախագիծը ներկայացվում է նաեւ Թբիլիսիում՝ հաշվի առնելով բարեկամ երկրի սոցիալական, մշակութային, մարդաբանական համատեքստերի նմանությունը եւ հասարակությունների շրջանում առկա կարծրատիպերն ու դրանք հաղթահարելու անհրաժեշտությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝
Անի Գեւորգյան
Նելլի Շիշմանյան
Նազիկ Արմենակյան
Սուսինա Խաչատրյան
Վաղինակ Ղազարյան
Փիրուզա Խալափյան
Նախագիծն իրականացրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։