Հենց կրթութան միջոցով ես իրականում ճանաչեցի ու գնահատեցի ազգությունս

27-ամյա Զեմֆիրա Քալաշյանը եզդի է։ Զեմֆիրան չի ընդունել համայնքի այն կարծիքը, թե կինը չպետք է սովորի և աշխատի։ Նա կարողացել է ստանալ բարձրագույն կրթություն, մասնագիտություն, համատեղում է ընտանեկան կյանքն ու աշխատանքը և վստահ է, որ հենց կրթության շնորհիվ է այսօր ավելի երջանիկ ու կայացած։

«Դեռ մանկուց ես հստակ գիտեի, որ կյանքում ինչ ճանապարհ էլ ունենամ, երկու արժեք պետք է շատ կարևոր մնան ինձ համար․ ես պետք է եզդի մնայի և պետք է կրթություն ստանայի: Ինձ այդպես դաստիարակել էին: Իմ ընտանիքը երբեք ծայրահեղ ավանդապաշտ չի եղել, բայց և եզդիներից ու եզդիականությունից կտրված էլ չենք եղել: Իմ ընտանիքում ազգն ու ազգությունը միշտ կարևորված է եղել:
Մեր տանը միշտ նշվել են ազգային տոները։ Մայրս խնամքով ու սիրով պատրաստվում էր ազգային յուրաքանչյուր տոնի, իսկ դու տատիկ, հիշո՞ւմ ես, մշտապես հետևում էիր, որ ամեն բան հավուր պատշաճի կազմակերպվի։ Դու հատուկ օրերի ծոմ էիր պահում, ու դպրոցահասակ տարիքում, ինքս էլ հաճախ միանում էի քեզ ու միասին պահում էինք տոնից առաջ նախատեսված եռօրյա ծոմը։ Դու խելացի ու բավական առաջադեմ կին էիր քո հասակակից եզդի կանանց համեմատ։ Կարդում և գրում էիր հայերեն ու ռուսերեն, ճանաչում էիր անգլերեն տառերը։ Հաշվարկներ անելիս քեզ հետ ոտք գցել չէր լինի։ Հետաքրքիր զրուցակից էիր ու շատ բարի մարդ:

 

Զեմֆիրայի, ազգային փոքրամասնությունների խնդիրների և դրանց դեմ պայքարի մասին կարող եք կարդալ այս հղումով:

 

 

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ Հետահայաց նամակներ