«Ես հուսահատության ժամանակ չունեմ, պայքարում եմ ու արդեն ոչ միայն ինձ համար, այլ նաև այլոց»
Կարինե Գրիգորյանը հաշմանդամություն է ձեռք բերել ծնվելու պահին՝ մանկական ուղեղային կաթվածից: Բժիշկները ծնողներին փորձել են համոզել հրաժարվել նորածնից հաճախ հնչող խոսքերով՝ չի ապրելու կամ լավագույն դեպքում ամբողջ կյանքում հաշմանդամ է լինելու: Ծնողների որոշումը եղել է միանշանակ` երեխան պետք է մնա ընտանիքում և շրջապատված լինի սիրով ու հոգատարությամբ: Կարինեն ոչ միայն ապրում է ակտիվ հանրային կյանքով, այլև երջանիկ կին ու մայր է: Ավելին, նա իր գործունեությամբ, իր հիմնադրած «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերով գոտեպնդում է հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց և աջակցում լիարժեք կյանք ունենալու իրավունքի իրացմանը:
«Հիշում եմ կյանքիս ամենածանր օրը: Առաջին կուրսում էի և առաջին անգամ զգացի, թե ինչպես են մարդիկ ինձ ծաղրում: Կուրսիս աղջիկները ինձ հարցեր էին տալիս, որ ես պատասխանեմ ու սկսում էին ծիծաղել իմ խոսելու ձևի վրա: Գնացի տուն, սկսեցի թաքուն լացել: Այդ օրը ես որոշեցի` ես պետք է հասնեմ իմ նպատակներին, պետք է երջանիկ լինեմ և երջանկացնեմ իմ հարազատներին:Այդպես սկսեց իմ պայքարի ճանապարհը…»
Կարինեի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝
Հոդվածն ամբողջությամբ կարող եք դիտել նաեւ մեր գործընկեր Factor TV-ի էջում` https://factor.am/545923.html