«YouthOn» մարդու իրավունքների եւ քաղաքացիական կրթության ճամբարի մրցանակակիր-դրամաշնորհ ստացած ծրագիր՝ «Vote for Environment»

«YouthOn» մարդու իրավունքների եւ քաղաքացիական կրթության ճամբարի մրցանակակիր-դրամաշնորհ ստացած ծրագիր՝ «Vote for Environment»
Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ, Նոյեմբերյան,Ոսկևան,Կոթի համայնքներից Մհեր Գեւորգյան, Էռնա Գալստյան,Մարիամ Մելիքբեկյան,Լիլի Սարուխանյան,Մարիամ Մալխասյան, Մհեր Բարսեղյան։
Մենք Տավուշի տարբեր համայնքներից ենք եւ մեզ միավորել է մեր համայնքներում առկա նույն խնդիրը:Մենք պայքարում ենք մաքուր միջավայր ունենալու համար, իսկ ամենուր թափված ծխուկները աղտոտում են շրջակայքը, փչացնում Տավուշի բնությունը։ Այսպիսով, որոշեցինք հետաքրքիր ծխուկամաններ տեղադրել մեր համայնքներում, որոնց վրա փակցված քուիզերը կմոտիվացնեն մարդկանց ծխուկները նետելու փոխարեն գցել դրանց համար նախատեսված տարաների մեջ։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուրիս պարտավորությունն է մաքուր պահել մեր շրջակա միջավայրը։