ՆՊԱՍՏԵԼ քաղաքացիական գիտակցության, իրավունքի գերակայության վրա հիմնված արժեքների բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը՝ մեծացնելով խոսքի ազատության ու բազմակարծության հնարավորությունները
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ հասարակությանը հուզող խնդիրները և օրակարգային հարցերի շուրջ ձևավորել բազմակողմանի քննարկումների լայն դաշտ
ՍՏԵՂԾԵԼ կրթական այլընտրանքային երկխոսության հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների, լրագրողական համայնքի հանդիպումների, քննարկումների ու բանավեճերի համար
ԽԹԱՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հասարակական, քաղաքական գործընթացներում, նպաստել որոշումների կայացման վրա ազդեցության մեծացմանը և պետական կառույցների հաշվետվողականության բարձրացմանը
ԶԱՐԳԱՑՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական ակտիվ խմբերի ու լրագրողների կարողությունները և այլընտրանքային կրթական ծրագրերի միջոցով նպաստել իրավագիտակից, պահանջատեր քաղաքացիական հասարակության ձևավորմանը