-
Ցուցահանդես․ Արդարության և խաղաղության հետքերով
2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից (Հնդկաստան) մեկնարկեց և առայսօր էլ ընթանում է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը: Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի: Ներառելով…
-
Հակակոռուպցիոն ճամբար | հայտերի ընդունում
«Հոդված 3» ակումբը հանդես է գալիս հերթական կրթական նախաձեռնությամբ և կազմակերպում է «Հակակոռուպցիոն ճամբար»։ 5-օրյա ճամբարի շրջանակում մասնակիցները կծանոթանան` կոռուպցիայի էությանն ու տեսակներին, ներպետական և միջազգային իրավական շրջանակին, ՀՀ-ում կոռուպցիոն հիմնական խնդիրներին ու դրսևորումներին, ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերին ու իրականացվող աշխատանքներին։ Ճամբարում ներգրավված են բարձր որակավորում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներ: Ճամբարը տեղի է ունենալու փետրվարի…