Կապերի ստեղծում, ռեսուրսների կառավարում և համայնքային ազդեցություն

«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

Կրթական ծրագրի առաջին փուլը շարունակվեց իրավաբան Նվարդ Փիլիպոսյանի հետ՝ «Կանանց իրավունքներ․ իրավական շրջանակ» թեմայի շուրջ քննարկմամբ: Հանդիպմանը մասնակիցները ծանոթացան ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական մեխանիզմներին։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգող-խորհրդական Եվգինե Վարդանյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին համայնքի դերը սոցիալական խնդիրների բարձրաձայնման և լուծման գործում, որին հաջորդեց համայնքի ռեսուրսների քարտեզագրման ուղղությամբ հմտությունների զարգացման դասընթացն ու ծրագրերի վերհանման մտագրոհը։

Ծրագրի նախավերջին հանդիպմանը մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով սովորեցին համայնքների հետ հաղորդակցման, կապերի ստեղծման և ամրապնդման նրբությունները՝ քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման խորհրդատու Հայկ Աբրահամյանի հետ։

Առաջին փուլի ամփոփիչ հանդիպմանը մասնակիցները՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Խանում Գևորգյանի հետ քննարկեցին ծրագրերի իրականացումը և գնահատումը, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու համայնքային ծրագրերի դիմումակարգին։

Ծրագրի հաջորդ փուլի ընթացքում ծրագրի շահառուները մշակելու և իրականացնելու են համայնքային զարգացման ծրագրեր։