#ReshapeEurope Վերձևակերպի’ր Եվրոպան Հեքեթոն
Մասնակցի’ր #reshapeeurope Հեքեթոնին եւ ստացիր հնարավորություն մեկնելու Բեռլին` միջազգային համաժողովի։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամը սիրով հրավիրում են մասնակցելու «Վերաձևակերպի’ր Եվրոպան» Հեքեթոնին։
Հեքեթոնի նպատակն է քննարկել ու վերանայել ԵՄ-Հայաստան հարաբերությունները, երիտասարդական նորարար մոտեցումներով ծրագրային նոր գաղափարներ գեներացնել, նոր լույսի ներքո դիտարկել հարցերն ու փոփոխություններ առաջարկել Եվրոպական Միության կողմից Հայաստանում ու տարածաշրջանում իրականացվող ծրագրերի համար։
Հեքեթոնի 2 օրերի ընթացքում մասնակիցները ոլորտի լավագույն մենթորների օգնությամբ մշակելու են Հայաստան — ԵՄ համագործակցության հնարավոր զարգացման ուղղությունները հետևյալ ոլորտներում՝




