ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ապրող 18-23 տարեկան երիտասարդնե’ր.
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ է “Youth ON” VOL4 քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ։
Ճամբարը բացառիկ հնարավորություն է ստանալու.
Գիտելիքներ՝ մեդիագրագիտության, մարդու իրավունքների, քաղաքացիական կրթության, սոցիալական ձեռներեցության և այլ ոլորտներից,
Հմտություններ՝ դրամաշնորհային ծրագրեր գրելու, իրականացնելու ու դրանք հաջողությամբ զարգացնելու համար,
Դրամաշնորհային աջակցություն՝ հարազատ համայնքում սեփական գաղափարն ու նախաձեռնությունն իրականացնելու և համայնքը զարգացնելու համար:
“Youth ON” քաղաքացիական կրթության ճամբարը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ամենամյա ծրագրերից է եւ անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Ճամբարի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործել ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց համայնքներում մարդու իրավունքների, սոցիալական, բնապահպանական ու կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ՝ երիտասարդների կարողությունների, ձեռներեցության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և բազմաթիվ այլ հմտությունների զարգացմանը։
2019- 2021 թթ․ ճամբարի շրջանակում կարողացել ենք համայնքային զարգացման 21 գաղափար կյանքի կոչել։ Իրականացված ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝. https://bit.ly/2PTdnp https://cutt.ly/gFtAO4R https://rb.gy/tsj9o4
Ճամբարին մասնակցելու համար լրացրեք կից հայտադիմումը մինչև հունիսի 1-ը:
Ճամբարը տեղի է ունենալու հունիսի վերջին, այնուհետև հուլիս-սեպտեմբեր ամիսներին կմեկնարկի ծրագրերի ընտրության և իրականացման փուլերը։
«Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարն իրականացվում է Friedrich-Ebert-Stiftung, Armenia հիմնադրամի հետ համագործակցությամբ