«Գիշերը գաթայի խմոր էի հունցել, իսկ առավոտյան պատերազմ էր․․․ ու վառարանի փոխարեն աշխարհը վառվեց»

48-ամյա Իննա Սարգսյանը Հադրութից է, որտեղ մինչեւ պատերազմը փոքրիկ ընտանեկան բիզներ ուներ, բոլորը գիտեին Իննայի հայտնի փախլավայի ու գաթայի համը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Իննայի ընտանիքը կորցրեց ամեն ինչ։ Երեւան տեղափոխվելիս Իննան հետը վերցրել է միայն որդու նվիրած էլեկտրական հարիչն ու ընտանեկան բաղադրատոմսերի հին տետրակը։ Այսօր արդեն Երևանում Իննան շարունակում է սիրելի գործը․ քրոջ և ամուսնու…