Վահե Տեր-Մինասյան. COVID-19-ի դեմ պայքարում պատվաստումը միակ ելքն է

 

«Պատվաստումների դեմ ապատեղեկատվություն տարածողների ամենավտանգավոր խումբը մարդիկ են, որոնք շատ լավ գիտեն ինչ են անում, ունեն համապատասխան գիտելիք ու կրթություն, բժիշկներ են, որոնք այսօր իրականում զբաղվում են քաղաքական գործունեությամբ, հստակ է արդեն, թե որն է նրանց նպատակը, ով որտեղից է գալիս, ինչ եկամուտների աղբյուրներ ունեին, որոնք պակասել են հիմա, ով ինչ նեղացածություն ունի ու ինչու է առողջապահական համակարգը քանդում։ Այդպիսի բժիշկների դեպքում, այո գուցե պետք է լինի ռադիկալ մոտեցում, եթե նրանք մանիպուլյացիաներ են անում հանրային առողջության հաշվին, հակաքարոզ են իրականացնում, որոնք կյանքեր են արժենում, ապա պետք է քննարկվի նրանց բժշկական գործունեությունից զրկելու հնարավորությունը»:

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ «Իրական օրակարգ» հաղորդաշարի ընթացքում խոսել ենք Քովիդի դեմ պայքարի, հակաքարոզչության հետեւանքների եւ պատվաստումների կարեւորության մասին։

Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում և Instagram-ում։
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին։