-
Սյունիքում վճռվում է Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության հարցը
«Քաղաքական շաբաթ»-ը նոր հաղորդաշար է, որի ընթացքում Գայանե Աբրահամյանը, Թաթուլ Հակոբյանն ու Արշալույս Մղդեսյանը ամեն ուրբաթ երեկո կամփոփեն շաբաթը` քննարկելով ու կվերլուծելով քաղաքական, հասարակական, ներհայաստանյան ու տարածաշրջանային իրադարձությունները, հանրային կարեւորության հիմնահարցերը։
-
Գայանե Շագոյան․ Մեր երկրում տեղի է ունենում իշխանության պուտինիզացիա
«Կառավարումը տարվում է ռուսական սցենարով, թե՛ ընդդիմության համար, որոնց արժեքային համակարգը հայտնի է եւ դա կառավարման երանելի տարբերակն է՝ քիմիայի հասնող, եւ՛ արդեն նաեւ գործող իշխանության մոտեցումներով, որոնք այլեւս գերադասում են կարեւոր գործարքներն անել թաքուն, հաշվետվողականությունն ամբողջությամբ դուրս է մղվել եւ իշխանության լոյալությունը գերադասելի է պրոֆեսիոնալիզմից»։ «Մեր հասարակությանն առնվազն 25 տարի չեն պատրաստել ոչ…
-
Գեորգի Դերլուգյան. Հայաստանին դեռեւս փրկում է մեկ բան. իր հակառակորդների հակասությունները
Հայաստանի իշխանությունների առաջին անելիքը պետք է լիներ զինված ուժերի մարտական վիճակի բերելը, սակայն մեկ տարվա ընթացքում դա չարվեց։ Հայաստանին դեռեւս փրկում է մեկ բան. իր հակառակորդների հակասությունները, թե ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար լիովին պարզ է, մինչդեռ բացարձակ անհասկանալի է, թե ով է ի վիճակի դա անել։ Կարող եք հետևել մեզ…
-
Ռուբեն Բաբայան․ Թշնամին իր նույն հռետորաբանությամբ ապացուցում է, որ նա հաղթող չէ
«Թշնամին նաեւ իր պահվածքով ապացուցում է, որ հաղթող չէ, որովհետև, երբ դու շարունակում ես նույն հռետորաբանությունը, ուժի դիրքից ամեն բան թելադրել ու հասնել, իրականում դու հաղթող չես, դու շարունակում ես մնալ բարդույթների մեջ։ Իրենք էլ են ասում խաղաղություն, բայց հասկանում ես, որ այդ ամենի տակ դրված է մի գաղափար՝ Հայաստանը վերացնելը»,-Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական…
-
Աղասի Թադեւոսյան. էլիտաները պատերազմին վերաբերվող հարցեր չեն քննարկում
«Պարտված կողմ ենք, եթե խոսենք, պետք է խոսենք մեր պարտվելու մասին, ինչի մասին չենք ուզում խոսել, մինչդեռ էլիտաները դավաճանի ու մեղավորի փոխադարձ մեղադրանքներ են միայն հնչեցնում, իսկ պատերազմի բուն պատճառների մասին, պատճառների ախտորոշման, հաղթահարման մասին խորը քննարկումներ չեն ծավալվում»,- մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյան։ «Հոդված 3» ակումբի «Իրական օրակարգ» հաղորդման հյուրը մշակութաբան, մարդաբան Աղասի Թադեւոսյանն է։…
-
Նախապատերազմական և հետպատերազմական միֆերը. զրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ
«Մեր հասարակությունը պետք է հաշտվի իրականությանն առերեսվելու անխուսափելիության հետ եւ ձեւավորի, պահանջի իրական օրակարգեր։ Այսօր խորհրդարանում ուժեր են, որոնք այս կամ այն չափով պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար եւ հասկանալի է, որ պետք է խուսափեն խոսել, եթե խոսեն՝ ապա յուրաքանչյուրն իր սխալներից պետք է խոսի, իսկ դա այնքան էլ հեշտ չէ, հետեւաբար հասարակական մակարդակում պետք…
-
Վահե Տեր-Մինասյան. COVID-19-ի դեմ պայքարում պատվաստումը միակ ելքն է
«Պատվաստումների դեմ ապատեղեկատվություն տարածողների ամենավտանգավոր խումբը մարդիկ են, որոնք շատ լավ գիտեն ինչ են անում, ունեն համապատասխան գիտելիք ու կրթություն, բժիշկներ են, որոնք այսօր իրականում զբաղվում են քաղաքական գործունեությամբ, հստակ է արդեն, թե որն է նրանց նպատակը, ով որտեղից է գալիս, ինչ եկամուտների աղբյուրներ ունեին, որոնք պակասել են հիմա, ով ինչ նեղացածություն ունի ու…
-
Ներքին ԽՈՀանոց. Մարիամ Մուղդուսյան
«Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանին։ Զրուցել ենք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մասին․ ի՞նչ նպատակով է այն հիմնադրվել և ինչպե՞ս է իրականացնում սոցիալական խոցելի խմբերի երեխաների և երիտասարդների համար ներառական կրթություն։ Արվեստի միջոցով կրթությունը կարո՞ղ է ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն տալ կենտրոն հաճախող սաներին՝ դառնալով սոցիալական պատնեշները վերացնող միջոց։ Պետական…
-
Տեսաքննարկում․ Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել: Համաձայն փոփոխության՝ լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում:…
-
Վահրամ Թոքմաջյան․ Նորմալ է, երբ իշխանությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում
«Հոդված 3» ակումբի «Իրական օրակարգ» հաղորդման հյուրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, պատմաբան Վահրամ Թոքմաջյան է: Խոսել ենք հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների քաղաքական նշանակության, ինչպես նաեւ Գյումրիում, Գորիսում եւ Մեղրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտության պատճառների մասին: Հաղորդաշարը պատրաստվում է Ալիք Մեդիայի հետ համագործակցությամբ։