Loading posts...

    «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» դասընթաց Տաթևում

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը շարունակվում է: Ծրագրի մասնակից Մարի Թևոսյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Տաթև համայնքում բնակվող և նույն համայնքում ապաստանած արցախցի կանանց կարողությունները զարգացնելու նպատակով տեղ ունեցավ «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» երկօրյա գործնական դասընթաց: Ստացած նոր կարողություններով և հմտություններով մասնակիցները կարող են…

    Խաղողագործության խնդիրների քննարկում Արմավիրի մարզում

    Մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը: Ծրագրի մասնակից Ստյոպա Ասրյանի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր և հարակից մյուս համայնքների խաղողագործների, ոլորտի փորձագետների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ։ Հանդիպման բանախոսներն էին․ Զարուհի Մուրադյան Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի…

    ԷԼԻՏԱ թիմը համաբուհական ուսանողական բանավեճի Ⅱ առաջնության հաղթող

    Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համաբուհական ուսանողական բանավեճի երկրորդ առաջնության եզրափակիչը։ Բովանդակային և կառուցողական մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց ԷԼԻՏԱ թիմը։ Եզրափակիչ խաղում բանավիճում էին ԷԼԻՏԱ և ՎԵՍՏԱ թիմերը՝ «ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման լավագույն լուծումն արտահերթ ընտրություններն է» թեմայով։ Մրցակցող թիմերը նախապատրաստվել էին թե՛ դեմ, թե՛ կողմ դիրքորոշումներով։ Վիճակահանության արդյունքում ԷԼԻՏԱ թիմը բանավեճի ընթացքում…

    «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը Գավառ և Գորիս քաղաքներում

    Ապրիլի 5-ին, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ ապրիլի 7-ին, Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի ցուցադրությունը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի նախաձեռնությամբ` հնարավորություն ընձեռելով Գեղարքունիքի և Սյունիքի մարզում ապաստանած արցախցի…

    Կանանց իրավունքների պաշտպանության օրը «Հոդված 3» ակումբում

    Մարտի 8-ը՝ Կանանց իրավունքների պաշտպանության օրը, «Հոդված 3» ակումբում նշվեց կանանց ստեղծարար ներուժի ցուցադրությամբ, ձեռներեց կանանց աջակցությամբ և խրախուսմամբ: Ավելի քան 70 կին ձեռներեցներ, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ժամանած ստեղծագործ կանայք ներկայացնում էին իրենց ստեղծագործություններն ու ապրանքանիշերը: Ցուցահանդես-տոնավաճառին իրենց մասնակցությամբ պատվեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա…

    Հեքիաթասացության ինտերակտիվ աշխատարանը Սյունիքում

    Փետրվարի 13-15-ը «Հոդված 3» ակումբի թիմը Սյունիքի մարզի Տաթև ու Շինուհայր համայնքներում էր․ Տաթևի և Շինուհայրի միջնակարգ դպրոցում 9-12 տարեկան երեխաների համար անցկացրեցինք Հեքիաթասացության ինտերակտիվ աշխատարան։ Շուրջ 50 փոքրիկներ հրաշքների ու երևակայության իրենց հարուստ աշխարհների գունեղ պատկերները կերպավորեցին հեքիաթային պատմություններում ու նկարազարդումներում։ Շարունակական ծրագրի հաջորդ փուլում երեխաների հեղինակած հեքիաթների ու նկարազարդումների ծաղկաքաղը կհրապարակվի առանձին ժողովածուով։