Տավուշի մարզի մի քանի համայնքում տեղադրվեցին յուրօրինակ ծխուկամաններ
YouthOn Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած մարզային հաջորդ նախագիծը Տավուշի մարզում էր։
Սահմանապահ համայնքների երիտասարդները համախմբվել էին բնությունն ավելի մաքուր դարձնելու նպատակի շուրջ։ Ճամբարի մասնակիցների նախաձեռնությամբ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ, Ոսկեվան և Կոթի համայնքներում այժմ տեղադրված են յուրօրինակ ծխուկամաններ։ Ծխուկամաններում ոչ միայն կարելի է նետել ծխուկներ, պահպանելով շրջակա միջավայրի մաքրությունը, այլ նաև վերհիշել հայերենի ուղղագրությունը։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իջևանի քաղաքապետարանին և Ազատամուտի, Ոսկեվանի, Կոթիի եւ Նոյեմբերյանի համայնքապետարաններին ծխուկամանների տեղադրման գործընթացին աջակցելու համար։
Նախագիծն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հետ համագործակցությամբ, YouthON VOL 3 Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում։